ԱՄՆ բնակիչներին դուր չի գալիս, երբ մեծ երկրները հարձակվում են այլ պետությունների վրա․ Բլինքեն
WorldՄիացյալ Նահանգների բնակիչներին դուր չի գալիս, երբ մեծ երկրները հարձակվում են այլ պետությունների վրա։ Այս մասին ուրբաթ օրը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով ուկրաինական հակամարտության մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախ, ես կարծում եմ, որ բնազդաբար ամերիկացիների մեծամասնությանը դուր չի գալիս տեսնել, թե ինչպես է մեծ երկիրն ահաբեկում մյուսին, և նրանք կարծում են, որ դա սխալ է, և նրանք ցանկանում են ինչ-որ բան անել դրա դեմ <...>», - ասել է նա: