Աշխարհի գավաթ․ Արթուր Ավետիսյանը գրավեց երրորդ տեղը (տեսանյութ)
ВидеоԳերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը երրորդ տեղը գրավեց օղակների վարժությունում՝ 14.533 միավոր։ Վահագն Դավթյանը չորրորդն է՝ 14.500:
Ավելի վաղ, Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել էր երկրորդ տեղը՝ 14.833 միավոր։
Հենացատկի եզրափակիչում հանդես կգա օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։