Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ
ПолитическиеՆիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:
Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: