Փաշինյանի օգնական Նազելի Բաղդասարյանն Անիում ՔՊ–ի թեկնածուի հետ հստակեցրել է քարոզարշավի մոտեցումները
ՔաղաքականԱյսօր Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանի ու մեր թիմակիցների հետ կարճատեւ քննարկում ենք ունեցել եւ հստակեցրել քարոզարշավի մոտեցումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նազելի Բաղդասարյանը եւ լուսանկար հրապարակել:
«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ արվելու է առավելագույնը, որ անեցին զգա իրական փոփոխություն։
Մարտի 26-ի արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելով ժողովուրդն ընտրելու է ապագան »,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ տեղի կունենան: