Թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին
СпортՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ մարտի 25-ին Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք՝ խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։