«Կցանկանայի, որ Զախարյանը ներկայացներ Հայաստանի հավաքականը»․ Արազ Օզբիլիս
СпортՀայ ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը հայտարարել է, որ կցանկանար «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին տեսնել Հայաստանի հավաքականում։
«Կցանկանայի, որ Արսեն Զախարյանը ներկայացներ Հայաստանի հավաքականը։ Գլխավորն այն է, որ նա սրտանց ցանկանա ներկայացնել մեր երկիրը։ Եթե դա տեղի ունենա, Արսենն անպայման որակ կհաղորդի մեր թիմին։ Չգիտեմ, արդյոք դա իրավաբանորեն հնարավոր է, բայց գլխավորն այն է, որ նա ինքը ցանկանա ներկայացնել Հայաստանը»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
2022 թվականի աշնանը հաղորդվում էր, որ Զախարյանը մտածում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին։