Ուժայինները գործողություններ են իրականացնում Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում
PoliticalՈւժային կառույցի ծառայողներն այս պահին Երեւանի քաղաքապետարանում են, քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում գործողություններ են իրականացնում։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում եւ ինչ գործողություն են իրականացնում ուժային կառույցի ծառայողները փոխքաղաքապետի աշխատասենյակում։
«Փաստինֆոի» հաղորդմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։