Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին

Science and culture

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարեց արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների  կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: 

2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն սոլֆեջո և երաժշտական գրականություն դասավանդող մանկավարժական աշխատողները: 

Ատեստավորմանը կարող է մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ արտադպրոցական ուսհաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից: Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած:  

«Մենք առողջ սերունդ կրթելու խնդիր ունենք: Եթե մենք հենակետային մարզաձևերում այսօր մարզչի խնդիր չունենք, ապա շատ մարզաձևերում բարձր որակավորում ունեցող վերապատրաստված մասնագետների կարիք կա: Մենք պետք է ամեն ինչ անենք բարձր կարգի մարզիչներ ունենալու համար: Այս ատեստավորումը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մարզիչները նախ ստուգեն իրենց գիտելիքները, բացի այդ մարզիչները կարողանան հավելյալ գումար ստանալ: Սպասում ենք մոտավորապես 200 հայտ»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղական Կարեն Գիլոյանը

2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական  աշխատողները: 

«Տասնամյակներ շարունակ մենք ուղղակի անտեսել ենք այս կրթական համակարգը և վարկաբեկել ենք երաժշտական և արվեստի դպրոցները, որի հետևանքով դրանք դուրս են մնացել քաղաքացիների պահանջարկի տրամաբանությունից: Եթե այս համակարգը չբարեկարգվեց, մենք, ըստ էության, չենք կարող խոսել կատարյալ կոնսերվատորիա ունենալու մասին: Կոնսերվատորիայի ներկան և ապագան ապահովելու են արվեստի և երաժշտական դպրոցները: Մասնագետների պակաս ունենք: Ես լիահույս եմ, որ սրանով ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կմեծանա»,-նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: 

Հաշվի առնելով, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են ըստ տարբեր համայնքների՝ կախված դրանց  բյուջեներից, սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝ ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300  դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար հարկերը և  տուրքերը հանած 100.000 դրամ,   ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը  և տուրքերը հանած՝ 80.000 դրամ, ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար հարկերը և տուրքերը հանած՝ 60,000 դրամ:  

«Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» էլեկտրոնային եղանակով /at.emis.am/` մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 18:00-ն: Կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝ հայտ ներկայացնողը նույն էջում էլեկտրոնային եղանակով կստանա ծանուցում հայտի գրանցված լինելու մասին: Նախարարությունը կթողարկի նաև իրազեկող հոլովակ՝ հաջորդական քայլերի և դիմելու ընթացակարգի մասին, որը կտրամադրվի ԶԼՄ-ներին»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։  

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը:  Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Փոխնախարարների խոսքով՝ դրանք բավականին դյուրին են: Ատեստավորումը հաղթահարած մանկավարժները մայիսից արդեն կստանան լրավճարներ, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար:  

Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։ Կամավոր ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ:  

Մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին: 

ՀՀ կառավարության որոշմամբ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ մանկավարժական աշխատանքի դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների: Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular