London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիեւը չի հարգում եւ չի պահպանում դրույթներն ու պայմանները․ Արմեն Գևորգյան

Political

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Հարգելի՛ գործընկերներ,

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը նաեւ միտումնավոր կերպով խափանել է Հայաստանից Արցախ թե՛ բնական գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը` նպատակ ունենալով էլ ավելի խորացնել առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը եւ առավել տառապանք պատճառել հայ բնակչությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի պաշարում՝ բնիկ բնակչությանը վտարելու նպատակով:

Մեր հանձնաժողովի նպատակների համատեքստում կցանկանայի կենտրոնանալ միայն մարդու իրավունքների վրա՝ հանրային առողջության, կրթության եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Շրջափակման բացասական հետեւանքները նախեւառաջ վնասակար ազդեցություն են թողնում երեխաների եւ երիտասարդների վրա, որոնք ձմռան ցուրտ ամիսներին բառացիորեն զրկվել են դպրոցներում, բուհերում եւ մանկապարտեզներում կրթություն ստանալու իրավունքից:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը վերջերս հրապարակել են համատեղ փաստահենք զեկույց, որտեղ պարզապես աներեւակայելի պատկեր են ներկայացնում: Մեջբերեմ մի հատված. «Ձմռան ցուրտ եղանակին ջեռուցման համար պատշաճ պայմանների, տաք կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ պարագաների, դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ սննդամթերքի բացակայության պատճառով Արցախում կրթական գործընթացը կաթվածահար է եղել, ինչով պայմանավորված՝ Արցախի բոլոր կրթական հաստատությունները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը մինչեւ հետագա ծանուցումը: Արդյունքում Արցախի 20.000 երեխայի կրթության հիմնարար իրավունքը կոպտորեն ոտնահարվում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությամբ...»:

Այս զեկույցը երեխաների հիմնարար իրավունքների, ի թիվս այլոց՝ պատշաճ առողջապահական խնամքի, ընտանիքի վերամիավորման իրավունքի, ազատ տեղաշարժվելու իրավունքի, պատշաճ սնվելու իրավունքի եւ կրթության իրավունքի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման ունեցած ամենասուր ազդեցությունների եւ հետեւանքների վկայություններից մեկն է միայն:

Գործընկերնե՛ր, ագրեսիվ այլատյացության եւ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների պետական քաղաքականության նկատմամբ լռությունը կամ վճռական պատասխանի բացակայությունն այնպիսի ժողովրդավարական ինստիտուտների կողմից, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է քարոզչական նպատակով՝ խարխլելու համար նրանց գործողությունները, ովքեր քաղաքականապես նույնքան կաշկանդված չեն, ինչպես մեր կազմակերպությունը:

Երբ Ադրբեջանի իշխանություններին կանչում են Եվրոպական խորհրդարան կամ Արդարադատության միջազգային դատարան, նրանք ապաստան են փնտրում այս Վեհաժողովում՝ խոչընդոտելու համար մյուսներին եւ միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները:

Թույլ տվեք երկու օրինակ բերել. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջեց ձեռնարկել իր իրավասության շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Հունվարյան նստաշրջանում մեր Վեհաժողովն ընդունեց 2483 բանաձեւը, «որով կոչ է արվում վերահսկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ (Ստրասբուրգի դատարանի) որոշման կատարումը եւ անհապաղ ու լիարժեք ի կատար ածել Դատարանի որոշած միջանկյալ միջոցները»: Գիտեմ, որ որեւէ ողջամիտ, վճռական քայլ չի արվել:

Այնուհետեւ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Պարտադիր ուժ ունեցող որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Չնայած դատարանների այս երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է:

Արդյո՞ք վերը նշվածը ենթադրում է, որ ականատես ենք միջազգային իրավական կարգի փլուզմանը: Ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի դատարանի, Եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի մարմինների այլ հանձնարարականներն անպատժելիորեն անտեսվել: Արդյո՞ք հետեւանքներ կլինեն: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ, եւ մինչ դա տեղի է ունենում, մեզ նաեւ դրդում են վատ ընտրություններ կատարել մի կողմից՝ արդարության եւ մարդու իրավունքների, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական նպատակահարմարության եւ էներգետիկ անվտանգության միջեւ:

Ամենակարեւորը, որ պետք է հիշել ՄԱԿ-ի դատարանի որոշման առնչությամբ, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում է: Այսինքն՝ մենք երկար տարիներ այստեղ ներկայացնում ենք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել եւ ատելություն ու խտրականություն տարածել հայերի նկատմամբ: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Սա միանշանակ պետք է կարմիր լույս լինի քաղաքակիրթ աշխարհի համար առ այն, որ հայերի համար պարզապես ապագա չկա մի պետության իրավասության ներքո, որը նպատակ ունի բնաջնջել նրանց պետական քաղաքականությամբ՝ շարունակելով մնալ անպատիժ: Սա լոկ քաղաքականություն չէ: Սա իրական վտանգ է:

Կարծում եմ՝ ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիեւը չի հարգում եւ չի պահպանում դրույթներն ու պայմանները: Նա սկսեց ուժ եւ իր «նավթային խողովակաշարն» օգտագործել որպես միջոց՝ լուծելու համար սեփական խնդիրներն իր երկրի ներսում եւ հայերի դեմ: Այժմ նա արհամարհում է նաեւ միջազգային դատարանների որոշումները: Ո՞վ կարող է որեւէ երաշխիք տալ հայ ժողովրդին, որ «խաղաղությունը», որի մասին շատ է խոսվում, ներկա պայմաններում կլինի երկարաժամկետ եւ անվերապահ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է պատգամավորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular