Իշխանությունն արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին. Հակոբյան
Բլոգոսֆերա

Արծվիկ Մինասյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ՔՊ-ն, թե ուղիղ խոսքով, թե գաղտնի քվեարկությանը չմասնակցելու որոշմամբ (իրենք իրենց պատգամավորներին չեն վստահում, քանի որ գիտեն, որ սխալ են) անուղղակիորեն հաստատեց, որ Սեդա Սաֆարյանը առերևույթ խախտում է թույլ տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Ցավում եմ, որ իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին, քանի որ մինչև վեջինիսի պաշտոնավարման ավարտը քաղաքացիներին հանգիստ չի տալու այն միտքը՝ վերջը Սաֆարյանը խախտում թույլ տվել է թե ոչ։
Դե ինչ՝ մնացածը հանրության դատի խնդիրն է....»,- գրել է նա։