Չիլիում դարպասապահը 101 մետրից գոլ է խփել՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով (տեսանյութ)
ՏեսանյութերՉիլիական «Կոբրեսալ» ակումբի դարպասապահ Լեանդրո Ռեկենան «Կոլո-Կոլոյի» դեմ խաղում (3:1) սեփական կիսադաշտից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել, գրում է Soccer-ը։
Գնդակը 101 մետր տարածություն է անցել և ապա հայտնվել դարպասում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գոլը կարող է հավակնել ֆուտբոլի պատմության մեջ «ամենահեռավոր գոլի» կոչմանը։ Հնարավոր է, որ գրանցման հայտ ներկայացվի Գինեսի ռեկորդների գրքում։
Գոլ խփելու «մեղքի» որոշակի բաժինը կրում է «Կոլո-Կոլոյի» դարպասապահը, ով դուրս է ցատկել տուգանային հրապարակից և անհաջող փորձել է գլխով ընդհատել գնդակի թռիչքը։