Կամո Ունանյանը ջախջախիչ հաղթնակ տարավ ռուս մրցակցի նկատմամբ
СпортՄարտի 26-ին Հայաստանում տեղի ունեցավ «Doping time» MMA միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ 5 երկրից:
MMA միջազգային հայաստանյան մրցաշարը եզրափակվեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի MMA-ի դեբյուտային մենամարտով, որը դարձավ երեկոյի գլխավոր մենամարտը։ Կամոն մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ։
Չնայած նրան, որ MMA-ի դեբյուտային մենամարտի հենց առաջին ռաունդում Կամոն ստացավ ոտքի վնասվածք, բայց շարունակելով մարտը, հենց երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։