Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ

Блогосфера

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է․

«2023 թվականի մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2022 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Զեկույցն ընդգրկել է 198 երկիր և տարածք, ներառյալ Հայաստանը:

Զեկույցի գործադիր ամփոփագիրը նկարագրում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները. «ընդհանուր առմամբ, ընտրությունները լավ են կառավարվել, և մրցակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել։ Ընտրությունները, սակայն, բնութագրվել են նաև ուժեղ բևեռացմամբ և խաթարվել են ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանությամբ: Դիտորդական առաքելությունը նշել է, որ «ընտրությունների օրվան նախորդող ժամանակահատվածում կոշտ, անհանդուրժողական, բորբոքված և խտրական հռետորաբանության բարձր մակարդակը արատավորել է բանավեճը»։ Մյուս թերությունները ներառել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու համար ճնշում գործադրելու դեպքերը, ձայների գնման մեղադրանքները, իշխող կուսակցության և պետության միջև սահմանի լղոզումը, վարչական միջոցների ենթադրյալ չարաշահումը, քարոզարշավի ֆինանսավորման անբավարար դրույթները և ընտրական բողոքներ ներկայացնելու թույլ կողմը»:

Հայաստանում մարդու իրավունքների տարբեր խախտումների վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է, որ «ըստ արժանահավատ հաղորդումների՝ եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումներ, բանտային կոշտ պայմաններ, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, կամայական կամ անօրինական միջամտություն անձնական կյանքին, խոսքի ազատության սահմանափակում և հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումներ: Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է. «Տեղեկություններ են եղել, որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերին կատարել են ապօրինի սպանություններ և ցուցաբերել դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք հայկական ուժերի նկատմամբ»:  

Պետդեպարտամենտը «Կամայական կյանքից զրկելու և այլ անօրինական կամ քաղաքական դրդապատճառներով սպանություններ» ենթավերնագրի ներքո մտահոգություն է հայտնել․ «բանակում ոչ մարտական մահերի և այդ մահերի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից արժանահավատ հետաքննություն չանցկացնելու կապակցությամբ»։
Այնուհետև Պետդեպարտամենտը մանրամասնել է ընտրությունների հետ կապված հետագա խնդիրները. «Ընտրություններին առնչվող կամայական ձերբակալությունների մասին հաղորդումները շարունակվել են։ Իրավապահները Տավուշի մարզում սեպտեմբերի 25-ի ընտրությունների օրը ձերբակալել են ընդդիմադիր կոալիցիայի՝ «Ուժեղ համայնքի» հետ կապված համայնքապետարանի երկու աշխատակցի: Այս ձերբակալությունները հաջորդել են 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից հետո Սյունիքի մարզում ընդդիմության հետ կապված չորս քաղաքապետերի կալանավորմանը»։

 

Լուրջ խնդիրներ են եղել նաև դատարանների հետ կապված. «դատական համակարգը չի դիտարկվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ են եղել դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին: Գործերի մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը և կառավարության ճնշման մասին պնդումները չեն քաջալերել պրոֆեսիոնալներին դիմել դատական պաշտոնների: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են զեկուցել դատավորների մասին, որոնք ձեռք են բերել զգալի քանակությամբ գույք և ունեցվածքներ, որոնք անհամաչափ են նրանց աշխատավարձին և շարունակել են նշել, որ բոլոր գործող դատավորների ստուգման  բացակայությունը՝ հիմնված անաչառ չափանիշների վրա, մասնավորապես՝ Գերագույն դատարանում, Դատական խորհրդում և Սահմանադրական դատարանում խարխլել են դատական համակարգի պարկեշտությունը։ Նրանք նաև նշել են, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրման ստուգումները սահմանափակ են իրենց շրջանակում և չեն օգնել կաշառված դատավորների հեռացմանը»:
Պետքարտուղարության զեկույցի 2-րդ բաժինը վերաբերում էր «Քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքին»: «Խոսքի ազատությունը, այդ թվում՝ մամուլի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների» ենթավերնագրի ներքո, զեկույցում ասվում էր, որ «կառավարությունը հիմնականում հարգում է այս իրավունքը, թեև որոշ սահմանափակումներով»։

Զեկույցում «Բռնություն և ոտնձգություն» թեմայով, ասվում էր. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե տեղական ՀԿ-ն  մեկ տարվա ընթացքում հաղորդել է 16 լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպքերի մասին, որոնց մեծ մասը եղել է իրավապահների կողմից և տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանում էին ընդդիմության ցույցերը»։

Զեկույցում «Խաղաղ հավաքների ազատության» վերաբերյալ ասվում է. «մինչ կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգում էր հավաքների ազատությունը, եղել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների նկատմամբ, ոստիկանության դաժանությունը ցուցարարների և լրագրողների նկատմամբ և ցուցարարների կամայական կալանավորումը… Հունիսի 2-ին «Կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու» կոալիցիան հանդես է եկել  հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, բռնի ձերբակալությունները, ծեծը և նվաստացուցիչ վերաբերմունքը ցուցարարների, այդ թվում՝ կանանց նկատմամբ: Սեպտեմբերի 21-ի առավոտյան հատուկ ոստիկանական ուժերը ուժ են կիրառել և բերման ենթարկել զոհված զինծառայողների 37 հարազատների՝ հիմնականում կանանց, որոնք հավաքվել էին զինվորական պանթեոնի մուտքի մոտ և սպասում էին վարչապետի ու այլ պաշտոնյաների ժամանմանը»։
Հայաստանի վերաբերյալ Պետքարտուղարության ծավալուն զեկույցը քննադատորեն, սակայն ճշգրիտ կերպով շատ մանրամասնորեն նկարագրել է մարդու իրավունքների տարբեր խախտումները։

Թեև Պետդեպարտամենտը չի դասակարգում երկրները սանդղակով, սակայն ԱՄՆ-ում գործող Freedom House-ն իր ազատության վարկանիշով Հայաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ»: Հիասթափեցնող է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարական իշխանություն հաստատելու քողի տակ իշխանության գալուց հինգ տարի անց Հայաստանը դեռևս դասակարգվում է որպես «Անցումային խառը վարչակարգ»։ 

Միակ մխիթարությունը Հայաստանի համար այն է, որ նրա երկու թշնամի հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, շատ ավելի ցածր միավորներ ունեն։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան Freedom House-ի ազատության վարկանիշով դասվել են որպես «ոչ ազատ»: Ժողովրդավարական կառավարման տեսանկյունից Ադրբեջանը դասակարգվում է որպես «Ամուր բռնապետական վարչակարգ», իսկ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը դեռևս պատրաստ չէ»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное