Ալեքսանդր Լապշինը խոսել է հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ) Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ) Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր Մարտիրոսյան Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ) Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար Ղազարյան 

Կաթողիկոսն ընդունել է ԿԳՄՍ նախարարին. խոսել են դպրոցում Եկեղեցու պատմություն առարկայի խնդրից

Հասարակություն

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև պատմական սրբավայրերի, Սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Իր խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը լուսաբանություններ տվեց տարբեր հարցերի առնչությամբ՝ պատրաստակամություն արտահայտելով փոխառնչված ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման և ի նպաստ զանազան խնդիրների կարգավորման ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման։ Տիկին Ժ․ Անդրեասյանը մասնավորապես անդրադարձ կատարեց պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Այս իմաստով Նորին Սրբությունը նկատեց, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։

Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ կարևորելով դպրոցում արժեքային դաստիարակության բաղադրիչի պահպանումը, նաև ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում Հայոց Եկեղեցու մեծ ավանդը։
Քննարկվեցին նաև պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին և փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվեց գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելեց Վեհարանի թանգարան, նաև ծանոթացավ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեքսանդր Լապշինը խոսել է հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել
Ամենադիտված