«Եկեք անկեղծ ասենք, որ Դուք լայն ճանաչում չունեք»․ Պետրոս Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին
Видео
«Եկեք անկեղծ ասենք, որ Դուք լայն ճանաչում չունեք, և հետևաբար ճի՞շտ է ասում Էդգար Ղազարյանը, որ սա արդեն Սահմանադրության խախտում է` Ձեր նշանակումը, որովհետև Դուք բարձր հեղինակություն չեք կարող ունենալ այն պատճառով, որ Ձեզ չեն ճանաչում, որ մի հատ էլ Դուք հեղինակություն ունենաք»,- նման հարց է տվել հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին։
«Դուք ոչ ճանաչելի եք, և հետևաբար ոչ էլ հեղինակություն ունեք, Դուք գնաք մարզեր՝ Ձեզ չեն ճանաչի, դուրս գաք քաղաք՝ չեն ճանաչի»,- ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։