London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Փաշինյանի թիմակիցները զրոյացնում են վարչապետի «աննախադեպ ցուցանիշները»

Analytical

Օրեր առաջ հրապարակվել է բրիտանական Legatum Prosperity Index հետազոտությունը, որը վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին:  Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական: Միաժամանակ շատ ավելի հետաքրքրական է վերլուծել Հայաստանի ներկա վիճակն` ըստ հիմնական ուղղությունների, տվյալների և պարամետրերի:

Վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, հատկապես սոսկալի է՝

* քաղաքական հաշվետվողականության ցուցանիշի անկումը,

* ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ

Իսկ ովքե՞ր են նպաստել իրենց ոչ թափանցիկ աշխատելաոճով, որպեսզի նվազի հաշվետվողականության ցուցանիշը, իսկ կառավարման համակարգի հանդեպ վստահությունը պարզապես գահավիժի:

Այդ պաշտոնյաների թվում, անշուշտ, կարելի է շեշտել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ամիսներ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ)անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի  քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ  Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասել է Գրիգորյանը։ Մինչդեռ ուշագրավ է, որ դրանից առաջ Գրիգորյանը այլ հայտարարություններով էր հանդես գալիս: Մասնավորապես, Արմեն Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել է՝ անկլավների հարց չկա, քանզի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չկան: «Եղել են սովետական շրջանում տարբեր տարիներին տարբեր սովխոզների միջև տարածքների փոխանակում, բայց դրանք անկլավներ չեն: Ուստիև, կարծում եմ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի, քանզի անկլավների հարց ՀՀ տարածքում առկա չէ, կա Արծվաշենի անկլավի հարցը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում»,- հավաստել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ոչ թափանցիկ էր ընթանում համավարակի դեմ պատվաստման գործընթացը:  Այն, որ պատվաստման վերաբերյալ Անահիտ Ավանեսյանի գերատեսչության ներկայացրած թվերը ամբողջական չեն, առաջին անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հուլիսի 22-ի նիստին։ Նա նախարարությանը հանձնարարեց ամենօրյա ռեժիմով վիճակագրություն ներկայացնել, ընդ որում՝ առանձնացնելով օրվա կտրվածքով Հայաստանում պատվատսվող արտասահմանցիների թիվը. «Ես կուզենայի, որ ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնենք հայաստանցիների և օտարերկրացիների թիվը: Պայմանավորվել ենք, որ հայաստանցիների օրական պատվաստումների առնվազն 5000 տեմպը պետք է պահենք»,- ասել էր Փաշինյանը։ Առողջապահության նախարարությունն այս հանձնարականը չկատարեց սահմանված ժամկետում, ինչպես նաև չէր հրապարակում օրական պատվաստումների կառուցվածքում օտարերկրացիների թիվ՝ հայտարարելով, թե այդ վիճակագրությունը «ամփոփվում և հրապարակվում է ամսական կտրվածքով», այնինչ պատվաստումային գործընթացը Հայաստանում սկսվել է ապրիլի կեսից։

Ինչու պետք է հասարակությունը վստահի պետական համակարգին, եթե դիցուք՝ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու նույն օրը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարում է, որ իր տվյալներով ճանապարհը կբացվի մինչ երեկո, իսկ այնուհետև, երբ այդպես, բնականաբար, չի պատահում, նա անգամ ներողություն չի խնդրում հանրությանը կեղծ հույսեր տալու և ապակողմնորոշելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ Նրան տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե ինչ պատճառով նա բանակում չի ծառայել։ Իսկ երբ ԶԼՄ-ը փորձել են պարզել պատճառը, գրավոր հետևյալ պատասխանն են ստացել․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է տվյալ ժամանակահատվածում գործող օրենքի պահանջներին համապատասխան»։ Մարզպետը, ըստ էության, թաքցրել է բանակում իր չծառայելու պատճառը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենց կողմից ամեն բան արել են, որպեսզի Հայաստանը հետընթաց արձանագրի վերը նշված պարամետրերով, մինչդեռ հեղափոխության օրերին հանրությանը խոստանում էին աննախադեպ թափանցիկություն և հաշվետվողականություն...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular