London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դառնում

Economy

Հայաստանը նախօրեին՝ ապրիլի 10-ին, պաշտոնապես դարձավ Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։

ՀԲ հայաստանյն գրասենյակից հայտնում են, որ որոշումը պաշտոնականացվեց Վաշինգտոնում, Կ.Շ., կայացած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնեց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։

ՄԶԸ դոնոր դառնալու մասին Կառավարության որոշումը Հայաստանը վավերացրել է 2023 թ. մարտի 10-ին՝ ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինել դադարելուց սոսկ ինը և միջինից բարձր եկամտով երկրի կարգավիճակ ձեռք բերելուց չորս տարի անց։ Անդամակցելու որոշումը կայացվել էր 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանն ու Համաշխարհային բանկը Երևանում իրենց գործընկերության 30 ամյակն էին տոնում։

«Հայաստանը, լինելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այլևս չի օգտվում Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար։ Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ կվերահաստատի ինչպես Համաշխարհային բանկի խմբի հետ արդյունավետ փոխգործակցությունը, այնպես էլ իր համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը», - ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում Համաշխարհային բանկի ներգրավվածության մեկնարկը տրվել է 1992 թվականին՝ երկրի անկախացումից սոսկ մեկ տարի անց, շուկայական տնտեսության երկրի անցմանը օժանդակելու նպատակով։ Սկզբնական ներգրավվածությունը գլխավորապես ՄԶԸ վարկերի և կայունացման ծրագրերի միջոցով էր՝ աջակցելով անցումային բարեփոխումներին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է ինստիտուցիոնալ բարեփոխումների և ենթակառուցվածքի ներդրումների լայն շրջանակի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, ջուրը և ճանապարհները, ինչպես նաև կրթությունը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը։

«Համաշխարհային բանկի ներգրավվածության սկզբից ի վեր Հայաստանը տնտեսական խորը վերափոխման է ենթարկվել՝ 30 տարվա ընթացքում հնարավորություն ունենալով ՄԶԸ աջակցություն ստացող երկրից ՄԶԸ դոնոր երկիր դառնալու»,- ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։ «Համակարգված բարեփոխումներն օգնել են պահպանել կայուն տնտեսական աճը՝ այդպիսով բարելավելով երկրում բազմաթիվ մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Գործընթացում Հայաստանը կարևոր գիտելիք է կուտակել այն մասին, թե ինչպես բարեփոխել, ինչն այսօր ՄԶԸ աջակցություն ստացողների համար կարող է մեծ արժեք ունենալ»։

Ստեղծվելով 1960 թվականին՝ ՄԶԸ-ն Համաշխարհային բանկի՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին աջակցելու հիմնական գործիքն է՝ դրամաշնորհների և զրոյականից մինչև ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման միջոցով, որոնք ուղղված են տնտեսական զարգացման խթանմանը, արտադրողականության բարձրացմանը և այդպիսով՝ ողջ մոլորակում կենսամակարդակի բարձրացմանը։ Հայաստանը ՄԶԸ-ին անդամակցել է 1993 թվականին և այդ ժամանակից ի վեր, որպես շահառու, 1.4 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն է ստացել։

«Հայաստանը միանում է դոնորների համաշխարհային համայնքին, որը ՄԶԸ-ին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ֆինանսավորում տրամադրելու աշխարհի 75 ամենաաղքատ և ամենախոցելի երկրներին` իրենց զարգացման կարիքները հոգալու համար», - ասաց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսների հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոն, ով վերահսկում է ՄԶԸ-ն։ «Դրվատում եմ Հայաստանի այս օրինակելի քայլը, որը դադարելով ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինելուց, այժմ ցանկանում է վերադարձնել՝ ինչը համաշխարհային միասնության և միջազգային համագործացության դրսևորում է»։

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ Համաշխարհային բանկի ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2.6 միլիարդ դոլար՝ օժանդակելով 78 ծրագրերի այնպիսի ոլորտներում, որոնք ուղղված են փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, մարդկային կապիտալի և արդարության բարելավմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular