Ձերբակալված ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է ԶՄՊԿ՝ սպանված աշխատակցի հեռախոսը
БлогосфераՔիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Նաիրա Զոհրաբյանը.
«Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։
Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։
Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։
Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։
ԱՊԱԳԱ ԿԱ՛»
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել եր, որ դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով:
Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: