Գուսանագյուղ-Գյումրի ճանապարհին քաղաքացիները մոլորվել են և ավտոմեքենայով արգելափակվել ցեխակույտում
Արտակարգ ՊատահարԱպրիլի 18-ին՝ ժամը 00։35-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուսանագյուղ-Գյումրի ավտոճանապարհին քաղաքացին մոլորվել և ավտոմեքենայով արգելափակվել է ցեխակույտում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, և 1 ուղևոր) արգելափակվել է Ղարիբջանյան գյուղից Գյումրի քաղաք տանող ավտոճանապարհին հարակից դաշտում:
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան: