Ադրբեջանցիների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները Տեղ համայնքում (տեսանյութ)
БлогосфераՍյունիքի Տեղ համայնքում մեր փաստահավաք առաքելության ընթացքում ֆիքսել ենք ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները, որոնք հակասում են միջազգային նորմերին։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Բոլոր փաստերն ու ապացույցները մանրամասն վերլուծվել են, դրանք առաջիկայում կուղարկվեն նաև միջազգային կառույցներին»,-գրել է նա։