«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» «Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը 

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ապրիլի 18-ի ելույթի կապակցությամբ

Ռուսաստան

Ռուսաստանի հայերի միությունն իր խորը մտահոգությունն է  արտահայտում Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Գտնում ենք, որ ապրիլի 18-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա ներկայացրեց Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման և կայունացման մասին իր դիրքորոշումը, ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի ներկայիս իշխանությունների անզորությունը՝ կատարել իր ուղիղ պարտականությունը՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:

Միաժամանակ մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը արցախցիների ճակատագրի մասին ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսլականին, ով համարում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպում իրագործելի չէ:

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը երբևէ չի եղել և չի կարող լինել գործարքի կամ սակարկության առարկա, այն չի կարող ապահովվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և դրա կազմում Արցախի գոյության գնով:

Բաքվի ռեժիմի հետ նման հարմարվողականությունը, որն առաջին անգամ չէ, որ միջազգային նորմերի խախտմամբ դիմում է ուժի կիրառմանը՝ զրկելու արցախցիներին իրենց ազգային գոյությունից, զուտ գրգռում է Ալիևի ախրժակը, այդ թվում՝ Հայաստանի տարածքի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարի՝ Փաշինյանի հետ գրեթե զուգահեռ, արցախցիներին ուղղված ագրեսիվ և վերջնագրային պահանջները կասկած չեն հարուցում, որ Լեռնային Ղարաբաղի համար նախապատրաստված է Արբեջանական ԽՍՀ կազմում երբեմնի հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագիրը, որտեղ Ադրբեջանն իրականացրեց հայերի էթնիկ զտումներ, ավերվեցին և գետնին հավասարեցվեցին ոչ միայ հայկական պատմական հուշարձանները, այլև մեր նախնիների շիրիմները:

Հայաստանի վարչապետի ներկայացրած ծրագիրը հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ ներկա դրությամբ այնտեղ ապրող հայերի կյանքի ու անվտանգության միակ երաշխավորի, ներկայության իմաստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա բերելու է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության սուվերենության նվազեցմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի, որ նույնն է՝ ամբողջ հայության, միջազգային հեղինակության էլ ավելի խաթարմանը:

Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ արցախցիների համար Ժողովուրդների ինքնորշման իրավունքն այլընտրանք չունի, ինչպես դա ամրագրվել է  միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ կողմից:

Ետպատերազմյան իրավիճակը Հայաստանին պարտադրում է նախաձեռնել բոլոր հնարավոր միջոցները՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակության և անվտանգությանը մակարդակը, որը Հայաստանի և Արցախի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է: Քաղաքական մանիպուլյացիաների և սպեկուլյացիաների միջոցով այդ կարևորագուն նպատակներին հասնելու փորձերն ապարդյուն են և արժանի են հասարակական դատապարտման: Հասարակական արհամարհանքի և դատապարտման են արժանի նաև բիզնես էլիտաների այն ներկայացուցիչները, ովքեր թաքնված, ցինիզմով սպասում են «փաշինյանաալիևյան գործարքի» ավարտին, որպեսզի հետագայում, մեր ժողովրդի հազատության և անկախության համար տասնյակ հազարավոր զոհերին մոռացության տալով, սկսեն կառուցել իբր բարգավաճող Հայաստան, կարծես՝ ոչինչ էլ չի պատահել:

Համարում ենք, որ Հայկական պետության և պետականության հեռանկարի հարցը պետք է դառնա բոլոր համահայկական կազմակերպությունների և ինստիտուտների առաջնային օրակարգային հարցը: Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր ներդրումն անել այդ գործընթացում, որը ողջ հայության համար օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից զգուշացրել ենԻշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԿես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովԱրդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Էն օրերի ընկերներդ երեկ հրապարակում էին, իսկ ոտքերդ` ՔՊ արյունոտ ու տաքուկ թևերի տակ․ Աղասի Միքայելյանը՝ Բաբկեն ԹունյանինՍպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասինԵս ուզում եմ Հայրենիք և պատիվ ունենալ, չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԹուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել ՊաղեստինըԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՄասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի. Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԿարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունիՀայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունումԱրքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասինՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանՄեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանԱշխարհի մեծագույն բեմերը նվաճած Անգլիայի ազգային բալետը պատմական հյուրախաղերով Երևանում է (տեսանյութ)Շիրակցիներ, միացե՛ք․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ազդարարում է Գյումրիում ավտոերթի մասին Մբապեն հեռացել է ՊՍԺ-իցԶորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակերԻսրայելի մշտական ​​ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում«Արարատը» 89 տարեկան էԱլեն Սիմոնյանը ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել Սա է այն վերաբերմունքը, որին առաջնորդը և մենք՝ հայերս, պետք է արժանացնենք հերոսամորը․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում Թուրքիան իր երկրում մտադիր է արգելափակել TikTok-ըԱնահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու ԴաբիԿառչում են ամեն մի փրփուրից, բարակ ձողից, որ պահպանեն իրենց աթոռը. Դավիթ Սահակյանցն՝ իշխանության ներկայացուցիչների մասին (տեսանյութ) Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանըՆԳՆ ՓԾ–ն՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասինՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ) Բոլորն այստեղ հանուն են հավաքված, հանուն հայի, հայրենիքի, իրական խաղաղության. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Գլխավոր ասամբլեան ՄԱԿ ԱԽ–ին առաջարկել է քննարկել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունըՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերել Ատելությունով եկել են, թող սիրով վերանան. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը, բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան (տեսանյութ) Եթե մարդիկ իրենց համար հանգիստ կանգնած են՝ ինչո՞ւ պետք է բիրտ ուժ կիրառվի. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու, կիրակի՝ հանրահավաք․ Սրբազան (տեսանյութ) Ստանձնե՛ք այս մահապարտությունը. մինչև մյուս ուրբաթ խաղաղ ձևով պիտի խոսե՛ք ՔՊ-ականների հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված