Մալխաս Ամոյանը` Եվրոպայի չեմպիոն
ВидеоԸմբիշ Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսի հետ:
Մինչեւ վերջին վայրկյանները Ամոյանը Նեմեսին պարտվում էր 1:4 հաշվով: Գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ Ամոյանը ցատկով գլորեց մրցակցին 4 միավոր ավելացրեց իր հաշվին: Նեմեսը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին եւ եւս մեկ միավոր ավելացրին Ամոյանի հաշվին: