Թշնամու կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Պողոսյանը Շենիկ գյուղից էր, նրա զորացրվելուն մնացել էր 40 օր
SocietyՍոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանը Արմավիրի մարզի Շենիկ գյուղից էր, նրա զորացրվելուն մնացել էր 40 օր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը:
Նա ասաց, որ Արտյոմը իրենից փոքր մի եղբայր ունի, հայրը տրակտորիստ է, գյուղում է աշխատում, մայրը՝ տնային տնտեսուհի:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: