Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկել Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ» Այցելություն ԵՊՀ. Սրբազանը կայցելի որոշ հաստատություններ ՈւՂԻՂ. Փակ փողոցներ և լարված իրավիճակ մայրաքաղաքում Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դի Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ 

Բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ. կարգազանց վարորդները կպատժվեն

Հասարակություն

Ղեկին ծխելու, մնացորդը դուրս նետելու, մանրադրամն իրեն փոխանցելու պահանջի համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի համայնքային բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, տեսաձայնագրություններն ուսումնասիրվում են և, ըստ անհրաժեշտության, միջոցներ ձեռնարկվում: 

«Սոցիական ցանցում նախորդ շաբաթ գրառում արվեց, որտեղ նշվում էր, որ ավտոբուսի վարորդը ագրեսիվ է իրեն պահել, ծխել է ղեկին, նաև ուղևորներին պարբերաբար հորդորել մանրադրամը փոխանցել իրեն: Նման դեպքերը մենք պետք է հանրայնացնենք, որպեսզի հետագայում բացառենք երևույթի կրկնությունը: Հսկողությունը լինելու է շարունակական, և ցանկացած խնդրի դեպքում վարորդները պատասխանատվության են ենթարկվելու»,- ընդգծել է  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: 

Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Մինչ այդ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է: Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: 
Բացի այդ, 47 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինվել են միջին դասի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որոնք կսպասարկեն 48 երթուղին: Փոքր դասի ավտոբուսները կփոխարինեն 21 համարի երթուղու շարժակազմը,  իսկ 18 համարն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով:

Միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ համար 1 ավտոբուսային երթուղու 14 շարժակազմում տեղադրվել են հատուկ վճարային սարքավորումներ: Երթուղու երկայնքով բոլոր տերմինալներում ակտիվացվել է տոմս ձեռք բերելու համապատասխան կոճակը: Նախատեսվում է  դրանք փորձարկել նաև բջջային հավելվածում:

Ավարտական փուլում է Աբովյան պուրակի բարեկարգումը: 
Ամփոփվել են Երևանի բուսաբանական այգում նախատեսվող հուշապուրակի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները:  Շուտով կառավարության աջակցությամբ Մուշական թաղամասում կմեկնարկի կոյուղագծի կառուցման ծրագիրը: Ամիրյան փողոցի բոլոր մալուխները կանցկացվեն ստորգետնյա: Ծրագրի շրջանակում տեղադրվել են նոր հենասյուներ, անցկացվել խողովակներ, հերթը կապի օպերատորներինն է, որոնք պետք է մալուխներն գետնի տակ անցկացնեն: Հանձնարարվել է մեկ անգամ ևս տեղում ստուգել աշխատանքների որակը:

Առևտրային բանկերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ առցանց հավելվածներում գույքահարկի և աղբահանության վճարի համար առանձին հնարավորություն ստեղծելու նպատակով:  Նշենք, որ 2022թ. հուլիսի 1-ից համայնքն իր ծառայությունների համար բոլոր վճարումներն ընդունում է անկանխիկ եղանակով: Քաղաքացիների համար վճարումներն առավել հարմարավետ դարձնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է բանկերին՝ լրացուցիչ գործիքակազմի համար:

Ազրումանյան փողոցի 10 և 17 հասցեների վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի վերաբերյալ նշվել է, որ քաղաքացիների հետ կազմակերպվել են հանդիպումներ, ոմանց հետ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր: 

Ամփոփելով շաբաթօրյակի արդյունքերը՝ զեկուցվել է, որ մաքրման աշխատանքներ են իրականացվել բոլոր վարչական շրջանների՝ նախապես որոշված հասցեներում: Կուտակված ամբողջ աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Տեխնիկայի միջոցով մաքրվել են նաև շինաղբի կուտակման քրոնիկ հասցեները:
Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, համայնքային կառույցներին և մասնավոր կազմակերպություններին՝ շաբաթօրյակին ակտիվ մասնակցության համար: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկելՓաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»Ոստիկանական մեծաթիվ ուժեր` Երիտասարդականում (տեսանյութ)Այցելություն ԵՊՀ. Սրբազանը կայցելի որոշ հաստատություններՈւՂԻՂ. Փակ փողոցներ և լարված իրավիճակ մայրաքաղաքումԱնթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դիՖինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասինՀնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժելՀամերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր»Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքովՄբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետՍառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդինՆեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկելԲժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասինՆոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններինԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ, որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն (տեսանյութ)Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համարՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՎաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն Մելիքյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթըԽաղաղ անհնազանդության ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 08:00-իցՍփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներումՀունաստանում երկրաշարժ է եղելՏարաներ, ներարկիչներ, սրվակ․ 46-ամյա տղամարդու մոտ մեթադոն են հայտնաբերել (տեսանյութ)Ադրբեջանում հրաբուխ է ժայթքելՇարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ)Մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել. Բագրատ ՍրբազանՈւզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ)Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան«Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ
Ամենադիտված