«Նապոլիի» մարզիչ Սպալետին հայտնել է չեմպիոն դառնալու երեք կանոնը
Спорт«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է իր հույզերով։
Մայիսի 4-ին «Նապոլին» Ա Սերիայի 33-րդ տուրում հյուրընկալվելով՝ հանդիպեց «Ուդինեզեին»: Թիմերը ոչ-ոքի խաղացին (1:1): Այս արդյունքը բավական էր, որ թիմը նվաճի իր առաջին չեմպիոնական ոսկե մեդալները վերջին 33 տարում։
«Չեմպիոն դառնալու երեք կանոն՝ կրքոտ քաղաք, ֆանտաստիկ ֆուտբոլիստներ և ուժեղ ճակատագրեր։ Շնորհակալություն, տղաներ, շնորհակալություն, Նեապոլ», - գրել է Սպալետին սոցցանցերում՝ հղում անելով սեփական՝ «ուժեղ մարդիկ, ուժեղ ճակատագրեր. թույլ մարդիկ, թույլ ճակատագրեր» արտահայտությանը։
Սպալետին «Նապոլին» գլխավորել է 2021 թվականի հուլիսին։ Նախկինում նա Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչն է եղել 2009-2014 թվականներին։ Նրա հետ թիմը երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն (2010, 2011/2012), հաղթել է Ռուսաստանի գավաթը՝ 2009/2010 թվականներին, ինչպես նաև հաղթել է Ռուսաստանի սուպերգավաթը 2011 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպալետին դարձել է Ա Սերիայի հաղթող ամենատարեց մարզիչը։