ԱԱ․ Ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը
ՍպորտՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկ օրվա հանգստից հետո մայիսի 12-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի մենամարտերը։
Ռինգ դուրս կգան Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացած վերջին երկու բռնցքամարտիկները՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։