Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ «Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ» Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթեր Բուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտին 

Հանդես եկեք միասնական դիրքորոշմամբ՝ Փաշինյանի կողմից ՀՀ-Արցախ տված հետագա վնասները կանխելու համար. Չալաբյան

Բլոգոսֆերա

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ «երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով։ Նաև, նա նշեց, որ «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։

Եթե վերանանք դիվանագիտական տերմինաբանությունից, ապա սա նշանակում է, որ Հայաստանը բանակցություններին ներկայացնող, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը աներկբա ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերյալ նույնիսկ որևէ պարտավորություն չի ստանձնել։ Սա Փաշինյանի տոտալ ձախողումն է՝ որպես պետական գործիչ և բանակցող, որն արդեն ընդգծված ողբերգական հետևանքներ ունի Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքերում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար, և որը կարող է հանգեցնել ոչ միայն Արցախի վերացմանը, այլև Հայաստանի փուլային կլանմանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդիր և հակապետական գործունեությունը պետք է հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով կասեցնել։ Այս կապակցությամբ կուզեի հիշեցնել մի քանի պարզ իրողություն՝

ա) Դեռևս 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդը ընդունել է որոշում, որի 2-րդ կետը սահմանում է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Այս որոշումը օրենքի ուժ ունի, ուստի ցանկացած պետական գործիչ, որն հակառակն է անում, դրանով խախտում է ՀՀ օրենքը։

բ) ՀՀ Վարչապետը երկրի անունից այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 123 Հոդվածի 1-ին կետի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է», ուստի նա է, որ իրավունք ունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անել, հենվելով արդեն իսկ կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Ավելին, համաձայն ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ազգային ժողովն է վավերացնում բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք «ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Ուստի, մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, և ՀՀ Ազգային ժողովը չվավերացնի այն, ոչ միայն որևէ պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ շռայլել, այլև այդ գործողությունները անմիջականորեն հանդիսանում են այլ պետական մարմինների իրավասությունների փաստացի յուրացում և ևս ապօրինի են։

գ) Այս կապակցությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 419 հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ «բռնությամբ, կամ Սահմանադրությամբ չնախատեսած այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններն տիրանալը՝ պատժվում է ազատազրկմամբ, տասից տասնհինգ տարի ժամկետով»։

Տվյալ դեպում, մենք առերևույթ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված հստակ գործողության հետ, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար առավել ծանր, և փաստացի անուղղելի հետևանքներ է առաջացնում։

Ամփոփելով վերոնշյալը, ևս մեկ անգամ շեշտեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ուստի նա կամ պետք է հերքի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը, և կամ էլ պատրաստ լինի հրաժարական տալու՝ դրանով Հայաստանի Հանրապետության վրայից հանելով իր ապօրինի և արկածախնդիր գործողությունների պատասխանատվությունը։

Եթե նա դրանցից որևէ մեկը չի անում, ապա մեր երկրի բոլոր պետականամետ կառույցները պետք է միավորեն իրենց ուժերը՝ հասնելու այս անձնավորության հրաժարականին, և օրենքի ուժով նրան պատասխանատվության ենթարկելուն՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված նրա գործողությունների համար։ Անձամբ ես հետևողական եմ՝ պայքարելու Նիկոլ Փաշինյանին բոլոր օրինական միջոցներով իշխանությունից հեռացնելու համար, և կոչ եմ անում բոլոր մեր համախոհներին և գործընկերներին հանդես գալու միասնական դիրքորոշմամբ՝ այս անձնավորության կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տված հետագա վնասները կանխելու նպատակով»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի ՀոխիկյանԻնչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»Ռուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնելԳիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն ՄելիքյանԻ՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը. Եկեղեցականը քաղաքացի չէ՞. Ստամբոլցյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ ՀովհաննիսյանԱնհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակելՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանումԱնահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթերԲուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտինԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկումԷրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է ԹուրքիայումՍրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն ԳևորգյանինՊուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմինԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿԼավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն ՀարությունյանԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՀակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերություններըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկությունԲագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներինՆուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականըՖրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ)Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ ԿացարավայինԼեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԱրմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել ենՎաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. ՍրբազանԲժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակումԿիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհիՔաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBCՀաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանըՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել էՁեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդինՕպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված