Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Անվավեր ճանաչել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունն ընդունելու որոշումը. հայտարարություն

Society

Մի շարք հայաստանյան ՀԿ-ներ եւ բնապահպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը:

Հայտարարությունում ասվում է.

«2023 թվականի մայիսի 12-ին՝ ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) խմբակցության մայիսի 11-ի հայտարարության հրապարակումից հետո, ստացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեր դեռևս 2023թ. օգոստոսի 26-ին գրված նամակի պատասխանը, որի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև։

  1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր պատասխանում նշել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը կարծիքի է ներկայացրել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության բոլոր չորս տարբերակները, հավանաբար՝ համարելով, որ այդպիսով կատարել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջը ռազմավարական էկոլոգիական գնահատում (ՌԷԳ) իրականացնելու վերաբերյալ։

Ստիպված ենք հստակեցնել, որ ՀՀ օրենսդրությունը, հիմք ընդունելով տնտեսական զարգացման ծրագրերի բացասական ազդեցությունների հավանականությունը, նախատեսում է ոչ միայն ընթացիկ համագործակցություն համապատասխան գերատեսչությունների հետ, այլև՝ բավականին մանրամասնորեն կարգավորված գործընթաց՝ նվազեցնելու հնարավոր բացասական հետևանքները։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ օրենսդրության տվյալ պահանջները մշակվել են հիմք ընդունելով տվյալ ոլորտին առնչվող միջազգային ստանդարտներն ու փորձը։

Այսպես՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն

հոդված 4, մաս 1, կետ 6-ով՝ հիմնադրութային փաստաթղթերի շարքին են դասվում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթերի, այդ թվում՝ քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր և այլ, նախագծերը.

նույն հոդվածի մաս 1-ի կետ 9-ով՝ ռազմավարական գնահատումը հիմնադրութային փաստաթղթի գործողության արդյունքում հնարավոր ազդեցության ամբողջական, գումարային գնահատման գործընթացն է, որի արդյունքում նույն հոդվածի, մաս 1-ի կետ 25-ով՝ նախատեսվում է ունենալ առանձին հաշվետվություն ․

հոդված 14-ի մաս 1-ով ռազմավարական գնահատման և փորձաքննության, ի թիվս այլոց, ենթակա են ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, սոցիալ-տնտեսական, առողջապահության, բնապահպանության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը, որոնց բոլորին, փաստացի, վերաբերելի են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը․

հոդված 16-ով ՌԷԳ-ն իրականացվում է փորձաքննության նախնական փուլում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա․

հոդված 17-ով ներկայացվում է հիմնադրույթային փաստաթղթերի ՌԷԳ գործընթացը․

հոդված 18-ով տասը կետով սահմանվում են հիմնադրութային փաստաթղթի ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները․

նույն հոդվածի մաս 3-ով սահմանված է ռազմավարական գնահատման հաշվետվություններին կից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի ցանկը, որը ներառում է հիմնադրութային փաստաթղթի նախագիծը, առնչվող այլ հաստատված հիմնադրութային փաստաթղթերը, գործընթացի մասնակիցների մասնակցությանը վերաբերող փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հանրային լսումների արձանագրությունները, ձայնագրությունները, տեսագրությունները)․

հոդված  26-ով սահմանված է հանրային ծանուցումների և քննարկումների կարգը, որը կազմակերպում է հիմնադրութային փաստաթղթի համար պատասխանատու պետական կառավարման մարմինը։

2022թ․ օգոստոսի 20-ին Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության չորրորդ տարբերակի վերաբերյալ մեր մեկնաբանություններում նախարարությանը հուշել ենք, որ տվյալ փաստաթուղթը դեռևս պետք է անցնի ՌԷԳ, ինչը սակայն հաշվի չի առնվել։

Ակնհայտ է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներն անտեսվել են, ընդ որում, անգործություն է դրսևորվել ինչպե՛ս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, այնպե՛ս էլ՝ տվյալ օրենքի լիազոր մարմին հանդիսացող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։

  1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ Համաշխարհային բանկի պահանջների, դրա կողմից տրված տեխնիկական առաջադրանքի համաձայն։

Նախ, ստիպված ենք հիշեցնել, որ ՀՀ գերատեսչությունները պարտավոր են առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և որևէ միջազգային գործընկերոջ պահանջները կարող են ընդամենը լրացնել օրենքով սահմանված գործառույթների պատշաճ իրականացումը։

Երկրորդ, նախարարությունը նշում է, որ տեղի են ունեցել ֆոկուս խմբային քննարկումներ և կլոր սեղաններ Սյունիքի և Լոռու մարզերի քաղհասարակության հետ: Թեև հրավիրյալների շրջանակը չի հստակեցվել, մեր տեղեկությունների համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունները/խմբերը, գիտակրթական հաստատությունների, մյուս ազդակիր մարզերի, ազդակիր համայնքների ներկայացուցիչները, որոնք կարող էին էական ներդրում ունենալ, չեն հրավիրվել ռազմավարության մշակման քննարկումներին։ Ինչ վերաբերում է մշակված ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը, հայտնում ենք, որ այն ընդամենը տեղադրվել է e-draft կայքում, իսկ դրա վերաբերյալ լսումներ չեն կազմակերպվել՝ չնայած տվյալ թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությանը:

Այսպիսով, ՀՀ կառավարության ս․թ․ մայիսի 11-ի նիստում ներկայացվել է սխալ տեղեկություն հանրային քննարկումների իրականացման վերաբերյալ՝ մոլորեցնելով ՀՀ կառավարությանը, ՀՀ քաղաքացիներին, Համաշխարհային բանկի գործընկերներին։

  1. Հայտնում ենք, որ Հանքարդյունաբերության ռազմավարության մշակման գործընթացներում հրավիրված են եղել միայն ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԿ խմբակցության անդամները, ինչն, այդուհանդերձ, չենք համարում բավարար արդյունավետ։

Ի լրումն բոլոր ռազմավարության փաստաթղթի մշակման տարբեր փուլերում առաջարկների ներկայացման, 2022 հունիսի 13-ին ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԿ անդամները նամակ են ուղղել ԱՃԹՆ Հայաստանի քարտուղարություն՝ առաջարկելով հրավիրել ԱՃԹՆ ԲՇԽ նիստ՝ քննարկելու առաջարկությունները և դրանց հիմնավորումները, սակայն այդ նպատակով նիստ երբևէ չի գումարվել։ Փաստացի, ԱՃԹՆ ԲՇԽ-ն որպես շահագրգիռ կողմերը ներկայացնող խումբ երբեք չի քննարկել ռազմավարության նախագիծը կամ քաղհասարակության առաջարկները։ Իսկ մեր դիտարկումներին/մեկնաբանություններին, ցավոք, «պատշաճ և ամբողջական պատասխաններ» չեն տրվել, ինչպես նշված է նախարարության նամակում։

  1. Հաշվի առնելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը արտահայտել է պատրաստակամություն հանդիպելու քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ ընդունում ենք տվյալ հրավերը։ Հորդորում ենք, որպեսզի քննարկումը կազմակերպվի առավելագույնս ներառական։

Այդուհանդերձ, նաև ընդգծում ենք, որ հանրային քննարկումը չի չեղարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն ռազմավարական էկոլոգիական գնահատում իրականացնելու սկզբունքային պահանջը:։

Եվս մեկ անգամ հորդորում ենք

ՀՀ կառավարությանը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 38-ի 1-ին մասի համաձայն՝ Օրհուսի կոնվենցիային և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմքով անվավեր ճանաչել 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումը և կրկին անդրադառնալ տվյալ փաստաթղթին օրենքով սահմանված գործընթացը պատշաճ կերպով իրականացնելուց հետո․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը և Շրջակա միջավայրի նախարարությանը՝ մեկնարկել ՌԷԳ գործընթաց, այդ թվում՝ դրա շրջանակում կազմակերպելով համապատասխան հանրային քննարկումներ քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերի մասնակցությամբ և պատշաճ հաշվի առնելով ներկայացվող կարծիքները։

ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Օլեգ Դուլգարյան, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ

Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Սուրեն Ներսեսյան, Երևանի պետական համալսարան

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular