Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ХАМАС согласился на предложение посредников о перемирии в Газе Премьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 мая На первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Армения и Венгрия подписали соглашение об экономическом сотрудничестве и программу сотрудничества МИД РА с МИД Венгрии Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. 

Օրինախախտ «հեղափոխական» պաշտոնյաների 10-յակը

Аналитический

Վերջին ամիսներին կտրուկ ավելացել  է օրինախախտ պաշտոնյաների թիվը, ինչը թերևս նոնսենս է, քանի որ հեղափոխությունից հետո հանրությանը խոստանում էին տրամագծորեն հակառակ պատկերը, երբ պաշտոնյաներն իրենք էին լինելու օրենքի տառի և ոգու թիվ մեկ պաշտպանները: Այսօր մենք տեսնում ենք, որ պաշտոնյաները իրենց արտոնյալ են զգում նույնիսկ այս հարցում, հետևաբար ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում օրինախախտ պաշտոնյաների տասնյակը:

Դիցուք՝ Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Տեղեկությունը հաստատել էր ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ 

Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Փետրվարի 9–ին Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվեցին։

Ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Երվանդ Խանամիրյանն էր աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվել, երբ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում ապօրինի շինարարութուն էր սկսել։ Առանց շինթույլտվության կառուցված շենքը հենց քաղաքապետարանն էլ ապամոնտաժեց։ Ի դեպ, Խանամիրյանին էլ այսօր տնային կալանքի ենթարկեցին, սակայն, ոչ թե ապօրինի կառուցապատման, այլ քաղաքացուն ծեծի ենթարկելու պատճառով:

Կենտրոնի նախկին փոխթաղապետ Արմեն Ազիզյանը թաղապետարանի շենքում ևս մեկ հոգու հետ վերջերս ծեծի էր ենթարկել հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանին, ինչի հետևանքով Մարգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով։

Օրեր առաջ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․ Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Քաղաքապետի որդին ձերբակալվել էր, այնուհետև՝ ազատ արձակվել:

Շիրակի մարզպետի տեղակալ  Ալբերտ Այվազյանը, որը նաև Ախուրյան խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է և խմբակցության ղեկավարը, պաշտոնավարում է «Հանրային ծառայության մասին» մասին օրենքի 31 հոդվածի խախտմամբ, նրա պաշտոններն անհամատեղելի են։

Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Գավառ համայնքի մանկապարտեզի վճարներին վերաբերող հարցով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2021-ի դեկտեմբերի 5-ի Գավառի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթանակ չտարած Նարեկ Գրիգորյանը հանդես եկավ: Նա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրում էր պարզաբանել Գավառի ավագանու այն որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք մանկապարտեզներ վճարովի են դարձել, իսկ վճարովիների ամսավճարն էլ կրկնակի կամ եռակի անգամ թանկացել է; Մի կողմ թողնելով Գորիգորյանի կողմից մատնանշված հարցի սահամանադրականությունը՝ արձանագրենք՝ պատգամավորի՝ խորհրդարանում հնչեցրած հարցն էթիկական առումներով կարծես թե ոչ այդքան տեղին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի 4-րդ ու 5-րդ կետերի՝ պատգամավորն իր լիազորություններն իրականացնելիս չի կարող առաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, ինչպես նաև՝ իր պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի չի կարող օգտագործել:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։

ԿԸՀ արդեն ընտրված նախագահ Վահագն Հովակիմյանը, մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ Ն. Բաղդասարյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. նոյեմբերից մինչեւ 2023 թ. հունվար: Պաշտոնից ազատվելուց շատ չանցած՝ 2023-ի փետրվարին, նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, լինելով իրավաբան, ամենաշատն է հանդես գալիս այնպիսի հրամաններով, որոշումներով և նույնիսկ հանցավոր անգործությամբ, որոնք միանշանակ օրենքի տեսանկյունից կոպիտ խախտումներ են համարվում: Եվ երբ նախարարը վրդովվում է, որ իր նկատմամբ խախտվում է բժշկական գատնիքը և անձնական տվյալները հայտնվում են մամուլի ձեռքում, թերևս պետք է նաև հիշի, թե քանի օրենք է խախտել ինքը՝ իրավաբան լինելով հանդերձ: Ավանեսյանը իր հրամաններով և որոշումներով խախտել  է նաև  ՀՀ ԱՕ 3-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, որը Ավանեսյանի՝ պատվաստումը պարտադիր դարձնելու որոշման դեպքում չկա:  Ավանեսյանի՝  թվականի N-65 հրամանով քաղաքացիների վրա է դրվել հակաիրավական պարտավորություն: Վերոնշյալ հրամանով խախտվում են ՀՀ սահմանադրության սահմանված համաչափության սկզբունքը (78-րդ հոդված), ինչպես նաև՝ Սահմանադրության 57-րդ հոդվածը (Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները) և ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք էական դրույթներ։

Ինչպես տեսնում ենք՝ հանրությանը տված խոստումները առ այն, որ հեղափոխական պաշտոնյաները լինելու են օրենքի գերակայության թիվ մեկ պաշտպանները նույնպես միֆ էր, որը վերջին շրջանում առավել ակտիվ կերպով ցրվում է հենց իրենց՝ հեղափոխական պաշտոնյաների կողմից...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Названы все семь цветов корпуса iPhone 16 PlusСоздан новейший метод подбора лекарств при болезни ХантингтонаТоп-10 полезных товаров, которые сделают ваш отдых с детьми на природе комфортнее В Москве проходит пятая инаугурация президента России Владимира ПутинаПашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повесткиАрхиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидациюДепутат от блока «Армения»: Деятельность российских миротворцев вызвала и наше недовольствоПесков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурацииОбраз Зендаи на Met Gala 2024 года разделил ИнтернетISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроляГарник Даниелян: Народное шествие – против отуречивания АрменииСегодня состоится церемония инаугурации Владимира ПутинаГлава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызововВ Ереване проходит пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна«Грапарак»: Сегодня к кампании против марша на Ереван присоединится сам Никол ПашинянПротив односторонних уступок: марш на Ереван продолжаетсяШольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Ксения Собчак пошутила над образом Марии Шараповой на Met Gala: «В листе салата айсберг»Баграт Галстанян: Не создавайте кумираBrent подорожала до $83,48 за баррельВоенно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средствВрач рассказал, для каких людей стресс наиболее опасенВ Лиге чемпионов УЕФА стартуют ответные матчи полуфиналаУченые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯМинобороны Армении опровергло сообщение о начале дислокации азербайджанского спецназа у села КиранцНайден новый способ лечения ожирения и диабетаХАМАС согласился на предложение посредников о перемирии в ГазеВрач назвал неочевидный признак железодефицитной анемии у женщинБлок «Мать Армения» провели в Ереване информационную акциюТурция заявила, что нанесет «решающий удар» по территории Сирии и ИракаВ Брюсселе обсуждают интеграцию оборонной промышленности ЕС и УкраиныПремьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 маяНа армяно-азербайджанской границе установлено 40 пограничных столбовВ ЕС Telegram назвали онлайн–приютом для дилеров и экстремистовПутин заявил об успешном преодолении Россией вызовов пандемии коронавирусаПрезидент Армении отбудет в СШАНачались съемки фильма про борьбу Пересильд с искусственным интеллектомСвященнослужитель: Церковь всегда была с народомАрмения и Венгрия достигли соглашения об открытии в своих странах посольств обеих стран«Гражданский договор»: После 2018 года в Армении невозможно говорить об ограничении свободы собранийНа первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Я подтверждаю приверженность Армении длительному миру в регионе: МирзоянЖозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходахК маршу движения «Тавуш во имя Родины» присоединились жители Норатуса, Гавара и ВарденисаАрхиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую АрмениюЛавров заявил о желании Запада «сломать сербов»К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культурыИзраиль планировал эвакуировать жителей Рафаха и начать штурм городаМедведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину
Самое популярное