Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Հեղափոխական պաշտոնյաների օրինախախտ ազգականները՝ արտոնյալ՞

Analytical

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ի թիվս ՀՀԿ-ական պաշտոնյաների հասցեին հնչեցրած այլ մեղադրանքների, հաճախ էր կրկնում, որ վերջիններս ոչ միայն իրենք են խախտում օրենքները և դրանից հետո ջրից չոր դուրս գալիս, այլ նույնը վերաբերվում է նաև նրանց ազգականներին, ովքեր նույնպես հակաօրինական ինչ-ինչ արարք կատարելուց հետո հաջողում են պատկան կառույցների թիրախում չհայտնվել: Նա պնդում էր, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 21-րդ դարում նման բան է հնարավոր տեսնել: Այդպե՞ս է արդյոք՝ դատեք ինքներդ:

Դիցուք՝  ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է, ով նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է:
 
Մամուլը նաև գրել էր, որ Կոտայք ՋԸՕ-ի վերահսկողության վարչության պետ Ավետ Կոնջորյանը, ով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրն է, աշխատանքի չի ներկայանում:
 
Օրերս  shamshyan.com կայքը գրել էր, որ մ արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։  ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Ռ․-ն և հայտնել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տրակտորով կարմրահող են գողանում։ Վերջիններս հայտնել են, որ առանց որևէ մեկին տեղյակ պահելու, նշված տեղանքից բարձել են «Սինո Հիդրո Քորպորեյշն» ՍՊԸ-ին պատկանող մոտ 5 խ/մ խճաքար Սառնաղբյուր գյուղի գերեզմանոցի ճանապարհին լցնելու և հարթեցնելու նպատակով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում և քննչական բաժնում ունեն օպերատիվ տեղեկություններ, որ խճաքարի գողությունը կատարվել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Անիի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ցուցումով։ 
 
«Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:
 
Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսն ազատվել էր Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից։ Սկանդալի հիմքում էլ ինչ-ինչ կեղծված փաստաթղթեր էին, պատկան մարմինները, սակայն այս գործին որևէ ընթացք չտվեցին։
 
Ամիսներ առաջ համացանցում քննարկում էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածած գրառումը, ով Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ Ըստ հայտարարության տեքստի՝ հարձակում է նախապատրաստվում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Օգտատերերը հիշեցնում էին, որ դեռևս նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք ՋՕԸ»-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում:
 
Օրեր առաջ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․ Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Քաղաքապետի որդին ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել:
 
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի: Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում:
 
ՔՊ-ականների որդիներին կարելի է չծառայել նաև հայոց բանակում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները բանակում չեն ծառայել:
 
Դեռ բոլորի հիշողության մեջ թարմ է Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որի կենտրոնում էին ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները: Իսկ վիճաբանությունն սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ավելորդ է նշել, որ ՔՊ-ականների հարզատների դեմ որևէ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:
 
Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Գյումրիում հայտնի գործարարը, ով նաև ՔՊ կուսակցության անդամ է, կրակել է իր բնակարանը վերանորոգող արհեստավորի վրա։ Վերջինս  Մարտին Թորոյանն է, ով Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի շրջապատից է, ինչպես նաև Գյումրու ավագանու ՔՊ-ական թեկնածուի եղբայրն է։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
More civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmen
Most Popular