Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 Երկրաշարժ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Լոռու և Տավուշի մարզերում 100.000 մարդ հավաքեք հրապարակում ու «как миленький» հրաժարական է տալու և գնա Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների․ Լավրով Հռոմի պապը կոչ է արել բացել Եվրոպայի նավահանգիստները ներգաղթյալների համար Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում ԼՂ-ում արտակարգ հումանիտար գործունեությունն ընդլայնելու մասին Երեւանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել ղարաբաղցիների իրավունքների մասին․ Լավրով Երեւանում և մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենա ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանում 

Հեղափոխական պաշտոնյաների օրինախախտ ազգականները՝ արտոնյալ՞

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ի թիվս ՀՀԿ-ական պաշտոնյաների հասցեին հնչեցրած այլ մեղադրանքների, հաճախ էր կրկնում, որ վերջիններս ոչ միայն իրենք են խախտում օրենքները և դրանից հետո ջրից չոր դուրս գալիս, այլ նույնը վերաբերվում է նաև նրանց ազգականներին, ովքեր նույնպես հակաօրինական ինչ-ինչ արարք կատարելուց հետո հաջողում են պատկան կառույցների թիրախում չհայտնվել: Նա պնդում էր, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 21-րդ դարում նման բան է հնարավոր տեսնել: Այդպե՞ս է արդյոք՝ դատեք ինքներդ:

Դիցուք՝  ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է, ով նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է:
 
Մամուլը նաև գրել էր, որ Կոտայք ՋԸՕ-ի վերահսկողության վարչության պետ Ավետ Կոնջորյանը, ով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրն է, աշխատանքի չի ներկայանում:
 
Օրերս  shamshyan.com կայքը գրել էր, որ մ արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։  ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Ռ․-ն և հայտնել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տրակտորով կարմրահող են գողանում։ Վերջիններս հայտնել են, որ առանց որևէ մեկին տեղյակ պահելու, նշված տեղանքից բարձել են «Սինո Հիդրո Քորպորեյշն» ՍՊԸ-ին պատկանող մոտ 5 խ/մ խճաքար Սառնաղբյուր գյուղի գերեզմանոցի ճանապարհին լցնելու և հարթեցնելու նպատակով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում և քննչական բաժնում ունեն օպերատիվ տեղեկություններ, որ խճաքարի գողությունը կատարվել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Անիի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ցուցումով։ 
 
«Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:
 
Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսն ազատվել էր Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից։ Սկանդալի հիմքում էլ ինչ-ինչ կեղծված փաստաթղթեր էին, պատկան մարմինները, սակայն այս գործին որևէ ընթացք չտվեցին։
 
Ամիսներ առաջ համացանցում քննարկում էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածած գրառումը, ով Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ Ըստ հայտարարության տեքստի՝ հարձակում է նախապատրաստվում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Օգտատերերը հիշեցնում էին, որ դեռևս նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք ՋՕԸ»-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում:
 
Օրեր առաջ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․ Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Քաղաքապետի որդին ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել:
 
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի: Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում:
 
ՔՊ-ականների որդիներին կարելի է չծառայել նաև հայոց բանակում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները բանակում չեն ծառայել:
 
Դեռ բոլորի հիշողության մեջ թարմ է Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որի կենտրոնում էին ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները: Իսկ վիճաբանությունն սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ավելորդ է նշել, որ ՔՊ-ականների հարզատների դեմ որևէ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:
 
Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Գյումրիում հայտնի գործարարը, ով նաև ՔՊ կուսակցության անդամ է, կրակել է իր բնակարանը վերանորոգող արհեստավորի վրա։ Վերջինս  Մարտին Թորոյանն է, ով Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի շրջապատից է, ինչպես նաև Գյումրու ավագանու ՔՊ-ական թեկնածուի եղբայրն է։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24Երկրաշարժ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Լոռու և Տավուշի մարզերում 100.000 մարդ հավաքեք հրապարակում ու «как миленький» հրաժարական է տալու և գնա Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների․ ԼավրովՀռոմի պապը կոչ է արել բացել Եվրոպայի նավահանգիստները ներգաղթյալների համարՀայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում ԼՂ-ում արտակարգ հումանիտար գործունեությունն ընդլայնելու մասին Մենք, ավելի հավանական է, կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան․ Բրոերս․ «Ազատություն» Երեւանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել ղարաբաղցիների իրավունքների մասին․ Լավրով Երեւանում և մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենա «Երեմյան Փրոջեքթս»–ի թիմը Ստեփանակերտում 3-անգամյա սնունդ է ապահովել քաղաքացիների համարԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանում Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվելԸմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտումՎահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԼևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին Արարատ Միրզոյանը մերժել է Փաշինյանի՝ ՄԱԿ ԱԽ նիստում իր կոշտ ելույթը խմբագրելու պահանջըԱրթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնՄեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումները․ ԼավրովՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 2. Սամվել ԱլեքսանյանԹբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» ՀայաստանHRW. անհրաժեշտ է միջազգային մոնիթորինգ՝ Արցախում Բաքվի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ ԼավրովՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Կարմիր Խաչը Մարտակերտից 17 վիրավորի տեղափոխել է Ստեփանակերտ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածելՔՊ առանցքային դեմքերը չեն շտապում հրապարակավ կանգնել Փաշինյանի կողքինԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկասում․ Լավրով Սլավիկ Գալստյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե և ՕԽ ուղեգրի համար Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներըԱրցախը վերցված է ամուր տեղեկատվական շրջափակման մեջ․ Արմեն ԱյվազյանՌԴ ՊՆ–ն հայտարարել է, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվելԵրևանում ընթանում են անհնազանդության ակցիաներ․ ուղիղՀազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն ողջ են, գերության մեջ, թե մահացած. Թաթոյան Մակրոնը և Հռոմի պապը քննարկել են իրավիճակն Արցախում Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 1. Գագիկ ԽաչատրյանԱդրբեջանական կողմը բենզին և դիզվառելիք է ուղարկել Արցախ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Արցախցի աղջիկը թուզ է հյուրասիրում ոստիկաններին (տեսանյութ) Իրականացվում է ՊԲ–ի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից․ հայտարարությունՀակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը․ Շոլց Ներկայումս ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար․ Ալիևը՝ Կլաարին Ադրբեջանում Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Ստեփանակերտի շրջակայքԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ Երևանում մայրերը, երեխաները ճանապարհ են փակում (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը վերականգնվել է Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Ալբերտ Բազեյանի տուն․ Armlur.am Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է 2-րդ SOS ահազանգը արցախահայության համար
Ամենադիտված