Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

«Թաքնված թվեր, անճշտություններ»․ ինչպե՞ս է հաջողվել գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը հաղթել խոշոր տենդերում

Экономика

Երևանի քաղաքապետարանը վերջերս 4,5 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ Երևանի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Ֆինանսների նախարարության գնումների համակարգի պաշտոնական կայքում առկա գնման պայմանագրի մասին տեղեկատվությունը։ Խոսքը Երևանի բուսաբանական այգու 30 հա տարածքում նախատեսվող՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշապուրակի կառուցապատման մասին է, որի նախագծման աշխատանքներն իրականացրել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն։

Համաձայն պայմանագրի՝ Երևանի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն, այդ թվում՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն,  «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, «Բիդեք» ՍՊԸ-ն, «Հիդրոգեոշին» ՍՊԸ-ն և «Ավետիս-Խեցի» ՍՊԸ - «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումը։ Մասնակիցներից չորսի առաջարկած գները եղել են 6 մլրդ դրամի սահմաններում։ Մրցույթում ամենացածր գինն ( 4, 5 մլրդ դրամ) առաջարկել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որի հետ էլ մայիսի 18-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել։ Նկատենք, որ հիշյալ ընկերության առաջարկած գինը կառավարության սահմանած կարգով հաշվարկված նախահաշվային գնից (6,7 մլրդ դրամ) ցածր է շուրջ 33 տոկոսով։

Պայմանագրով՝ ընկերությունը պարտավորվել է կառուցապատման աշխատանքներն իրականացնել 2 տարի 4 ամսում (ըստ պայմանագրի՝ 900 օրացուցային օր)։

Ամենաուշագրավը, սակայն մրցույթի գնահատող հանձնաժողովի արձանագրություններն են, որոնց բովանդակությունը հնարավոր է  կողմնակի դիտորդի մոտ որոշակի կասկածներ հարուցեն։ 

Այսպես․ համաձայն 23.03.2023թ․ Հանձնաժողովի նիստի N 4 արձանագրության՝ մասնակիցներից երեքի ներկայացրած հայտերում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի սահմանված պայմաններին։
Մասնավորապես Հանձնաժողովն արձանագրել է, որ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած «ծավալաթերթում կան շատ անճշտություններ, միավոր գներում կան թաքնված թվեր»։

Ըստ հանձնաժողովի՝ «Ավետիս-Խեցի» ՍՊԸ - «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացրած հայտում բացակայում է համատեղ գործունեության պայմանագիրը, իսկ Հիդրոգեոշին ՍՊԸ-ի ներկայացրած ծավալաթերը հաստատված չէ էլեկտրոնային ստորագրությամբ։ Արդյունքում հանձնաժողովը ծանուցել է մասնակիցներին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունները, հակառակ դեպքում՝ տվյալ մասնակցի հայտը գահատվում է անբավարար և մերժվում։

Առավել հետաքրքրական է գնահատող հանձնաժողովի հաջորդ՝ N 5 արձանագրությունը, որով որոշվել է հայտերի գնահատման վերանայում իրականացնել՝ հիմք ընդունելով ֆինանսների նախարարության 2023թ․ ապրիլի 19-ի համապատասխան գրությունը և իրավաբանական վարչության կողմից տրված եզրակացությունը։

Ըստ այդմ, գնահատող հանձնաժողովը, վերագնահատելով մասնակցիների կողմից ներկայացված հայտերը, երկրորդ անգամ է անհամապատասխանություն արձանագրել «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ծավալաթերթում։

 ««Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշվի բոլոր տողերում եղել են թաքնված թվեր, ինչից ելնելով տվյալ մասնակցի կողմից ներկայացված նախահաշիվն ուղարկվել է շտկման, սակայն շտկման ուղարկելիս գնահատող հանձնաժողովը հստակ չի նշել առկա թերությունների մասին ստույգ տեղեկատվություն, քանի որ տվյալ ծավալաթերթի «Ջեռուցում» բաժիններում, որտեղ կշիռը տրված է 0,001 %, եղել են շեղումներ, որոնք չեն համապատասխանել կառավարության համապատասխան որոշման պահանջներին, ինչից ելնելով մասնակից կողմը տվյալ բաժիններում չի կատարել շտկումներ և շտկումից հետո ներկայացվել է որոշմանը չհամապատասխանող ծավալաթերթ-նախահաշիվ»,-նշված է գնահատող հանձնաժողովի հերթական արձանագրությունում։

Հանձնաժողովը, թեև անճշտություններ է հայտնաբերել նախահաշվի բոլոր տողերում, սակայն միաժամանակ ընդունել է, որ իր սխալի պատճառով հիշյալ ընկերությունը չի կատարել շտկումներ՝ այդպիսով նախապատվություն տալով նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին՝«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին։

Նշենք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հրավերով նախատեսված պայմաններին չհամապատասխանող հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: Օրենքում հստակ ամրագրված են նաև հայտում առկա անհամապատասխանությունները որոշելու վերաերյալ հստակ դրույթներ, և առնվազն տարօրինակ է, թե ինչպես է  պրոֆեսիոնալ կադրերով համալրված Հանձնաժողովն այդ անհամապատասխանությունները որոշելու համար առաջնորդվել նախարարության համապատասխան բաժնի տված եզրակացությամբ՝ կողմնակի դիտորդի մոտ ողջամիտ  կասկած հարուցելով, որ օրինակ՝ մասնակիցների համար մրցակցության հավասար պայմաններ ապահովված չեն։ Այսպիսով, մնում է ենթադրել, որ օրինակ՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը գնումների ոլորտում աշխատելու բավարար փորձ չի ունեցել, և նման խոշոր մրցույթում ներկայացրել է մի նախահաշիվ, որում ոչ թե առկա են եղել մեկ կամ մի քանի անճշտություններ, այլ՝ նախահաշվի բոլոր տողերում եղել են թաքնված թվեր, որոնցից գլուխ չի հանել անգամ Հանձնաժողովը, կամ էլ գուցե Հանձնաժողովի անդամները՝ նախագահ Է․ Շաքարյանի գլխավորությամբ, իսկապես պատշաճ կերպով չեն պարզաբանել մասնակցին, թե ի՞նչ պետք է շտկել՝ այդպիսով հակասելով  իրավական որոշակիության սկզբունքին։ Այլ տարբերակներ ևս կարելի է դիտարկել․ օրինակ՝ «կասկածելի ջանասիրությամբ» տվյալ ընկերության հայտը բավարար գնահատելու համար համապատասխան իրավական հիմքեր ստեղծելը․ այս դեպքում՝ ֆինանսների նախարարության վարչություններից ստացված  գրությամբ ու եզրակացությամբ։

Նկատենք, որ լրագրողը գնումների գործընթացում ներգրավված կողմ չէ, հետևաբար չի կարող ամբողջությամբ և համակողմանի գնահատել գործընթացի իրավաչափությունն ու հնարավոր միջամտությունները, մինչդեռ կան պետական ինստիտուտներ, որոնք լիազորված են պետական գնումների գործընթացների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականցնել։ Խոսքն առաջին հերթին Պետական վերահսկողական ծառայության մասին է, որին վերջերս վարչապետի որոշմամբ հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը մեծացնելու նպատակով։

Հույս ունենք, իրավասու մարմինները կուսումնասիրեն ներկայացված փաստերն ու վարկածները՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանի կարիքների համար հայտարարված մրցույթի հաղթողը «պատահական» ընկերություն չէ։ 

Այսպես․ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին` «Վահագն և Սամվել» անվանմամբ։ 2021 թվականին ընկերությունն անվանափոխվել է՝ ստանալով «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանումը։
Հիշյալ ընկերությունը 2002-2003 թթ․-ին Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Երևանի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյանի և Մ․ Ադամյանի փողոցների, իսկ 2007թ․-ին նաև Տիգրան Մեծ պողոտայի վերակառուցման աշխատանքները։

Ներկայումս ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինության, հիդրոտեխնիկական շինարարության, ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե խառնուրդների արտադրությամբ:

Հիշյալ ընկերությունը 2015-2016թթ․ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի շրջանակներում կառուցապատել է Երևանի Նոր Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհային հանգույցը, որի համար ընկերության հիմնադիր նախագահ Ղուկաս Գրիգորյանը Երևանի՝ այն ժամանակվա քաղաքապռտ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում գտնվող «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հիշյալ հյուրանոցի բացման արարողությանը 2019-ին Ղուկաս Գրիգորյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը (ներկայումս պաշտոնաթող)։ 

«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է իրականացրել նաև Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության  ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածի (Տաթևից դեպի Աղվանի) ասֆալտապատումը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2021թ․ մայիսի 21-ին ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կնքված գնման պայմանագրով, «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությանը պետական բյուջեից փոխանցվել է 622 մլն 886 հազար դրամ հիշյալ ճանապարհի ասֆալտապատման համար։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Состоялась встреча Никола Пашиняна и Владимира ПутинаПартия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномЭто священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)
Самое популярное