I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

ՀՀ պետական շահերին և միջազգային իմիջին հարվածած պաշտոնյաների 10-յակը

Analytical

Նոր Հայաստանում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների քայլերը կամ հայտարարությունները հանգեցրել են այս կամ այն երկրի հետ հարաբերությունների լարմանը կամ միջպետական, դիվանագիտական սկանդալի: 

Առաջին ծիծեռնակը Հայկ Կոնջորյանի ելույթն էր խորհրդարնում, որում վերջինս հարևան Իրանին անվանել էր ավտորիտար պետություն: Այս դեպքում կարելի է ասել միայն հրաշքով հայկական կողմը խուսափեց իրանական կողմի հետ դիվանագիտական սկանդալից: Սակայն, այս դեպքը դաս չդարձավ իմքայլականնների համար և հաջորդ կիքսի հեղինակը Ռուբեն Ռուբինյանն էր, ով ԵԽԽՎ-ում ՌԴ շահերի դեմ նախագծին սխալմամբ քվեարկելուց հետո ստիպված էր մերձեցման երեկոներ կազմակերպել ռուս պատգամավորների հետ, որպեսզի շտկի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած սուր անկյունները:

Պակաս սկանդալային չեն հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը և հայտարարությունները, մասնավորապես՝ վարչապետի ջանքերով լուրջ լարվածություն է առաջացել ՀՀ-ՌԴ, ՀՀ-Բելառուս հարաբերություններում: Փաշինյանն անգամ հասցրել է «մուննաթ» գալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների վրա, քանի որ վերջիններս հանդգնել են չֆինանսավորել իր բարեփոխումները, իսկ այդ «մուննաթին» ստիպված էր պատասխանել անձամբ ՀՀ-ում ԵՄ դեսպանը: ՌԴ հետ հարաբերությունների խաթարման գործում առանձնահատուկ ներդրում ունի վարչապետ Փաշինյանը, նա է հայտարարում, որ Արցախում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են հայտնվել, ապա հերքվում ՌԴ ՊՆ-ի կողմից, նա է հայտարարում, որ Իսկանդերը անարդյունավետ զենք է, ապա հերքվում ՌԴ ՊՆ կողմից, նա է, որ կամայական կերպով է մեկնաբանում Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը և հայտնվում ծիծաղելի իրավիճակում: Հայաստանը լրջագույն միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը խեղաթյուրեց Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելի՝ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ հնչեցրած ելույթի տեքստը՝ խոսքից կտրել-հանելով այն հատվածը, որն առնչվել է Հայաստանում ընթացող դատաիրավական պրոցեսներում Վենետիկի հանձնաժողովի պարտադիր դերին: Համապատասխան հատվածը տեղ չի գտել Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրութվան մէջ այն դեպքում, երբ Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրության գերմանական տարբերակում հստակ ֆիքսվել են կանցլերի՝ Վենետիկի հանձնաժողովի մասին հնչեցրած խոսքերը: Հարթ չեն ընթացել նաև Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումները, ասում են՝ տիկին դեսպանն այդ հանդիպումից հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի:

Հայաստանը դառնում է աշխարհի ռազմաարդյունաբերական հսկաների ծիծաղի առարկան, որովհետև Փաշինյանի նախարար Հակոբ Արշակյանը Աբու Դաբիի էքսպոյում ցուցադրում էր բուկլետ և ջրի շիշ՝ չհասցնելով ժամանակին Աբու Դաբի տեղափոխել իր կողմից այդքան փիառված ԱԹՍ-ները:

Այս դեպքից հետո ամիսներ անց էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը սրտնեղել էր, որ Հակոբ Արշակյանին չի հաջողվել ավելին քամել վերը նշված ցուցահանդեսից և մեր տնտեսությունը առանձնապես ոչինչ չի շահել։ Քերոբյանին այս տարի շանս ընձեռվեց ուղղել Արշակյանի շահերը` Դուբայ 2020 էքսպոյում ՀՀ պատվիրակության ղեկավարը հենց էկոնոմիկայի նախարարն էր։ Հաշվի առնելով Վահան Քերոբյանի կատակասիրությունը` կարելի է հասկանալ, թե ինչու են այս տարի հայկական ազգային արժեքները ներկայացնող ստենդում տեղ գտել «американские горки»-ն։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի` մենք ազգովի պետք է հպարտանանք հենց դրանով։ 

Հայաստանը ներքաշվում է միջազգային սկանդալի մեջ, որովհետև ավիացիոն կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը չէր կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչպես է ամերիկյան Բոինգը հայտնվել Իրանում, նա դժվար թե կարողա բացատրել նաև, թե ինչ է անելու Հայաստանը, եթե իր բացթողումների արդյունքում հայտնվի ամերիկյան սանկցիաների տակ:

Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սկանդալ տեղի ունեցավ՝ կապված Հայաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից  արված հայտարարության հետ, որում նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի հայաստանյան փորձը առավել հաջողված էր համարել և ակնարկել, որ վրացական կողմն ունի տվյալների ներկայացման հարցում թափանցիկության խնդիր: Թորոսյանի վրացի գործընկերներն անչափ կտրուկ էին արձագանքել նրա հայտարարությանը, բանը հասել էր նրան, որ Թորոսյանը ստիպված էր եղել դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրել վրացական կողմից: 

Մամուլը գրել էր, որ նախորդ տարվա ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն: Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Պատգամավորների անունները նույնպես շրջանառվում էին՝ Արփի Դավոյան, Վահագն Հովակիմյան, Վահագն Ալեքսանյան, Արթուր Հովհաննիսյան: Վերջիններս կամ հրաժարվել են պատասխանել՝ համապատասխանում է այդ լուրը իրականությանը, թե ոչ, կամ ասել են, որ անլուրջ հարցերի չեն պատասխանում: Թե որքանով է սա հերքում՝ դատեք ինքներդ:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի պատմության իմացությունը քիչ էր մնում միջազգային սկանդալի հանգեցներ, քանի որ վերջինս ոչ ավել, ոչ պակաս ճապոնացիներին անվանել էր չինացիների և կորեացիների սինթեզ: Սակայն, բացի այդ, Սինանյանը հասցրել է իր հայտարարություններով նաև Հայաստանի պետական շահերին հարվածել, դիցուք՝ պնդելով, որ ցեղասպանության ճանաչման թեման փակված է:

ՔՊ-ական պատգմավոր Վիգեն Խաչատրյանը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից համոզմունք հայտնեց, որ Լաչինի միջանցքի փակումը պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ իբրև թե Արցախի հարցում կիսում են Ռուսաստանի տեսակետը:

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանն ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում էր, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Վերը նշվածն ընդամենը մի քանի օրինակներ են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմը հաջողացնում ոտքի վրա փչացնել հարաբերությունները բոլոր հնարավոր և անհնարին գործընկեր պետությունների հետ: Եվ սա մեզ փորձում են մատուցել իբրև նոր որակի արտաքին քաղաքականություն: Փաստացի, Փաշինյանը և իր թիմն այդպես էլ չգիտակցեցին իրենց զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոններում արված յուրաքանչյուր հայտարարության գինն ու լրջությունը՝ մնալով փողոցային դիվանագիտության տակ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular