Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն «Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Արաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) 

Ո՞րն է մեր անարժանապատիվ վարքագծի պատճառը․ վարկածներ

Քաղաքական

Վարկածի իրավունքով

Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։

Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։

Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում, կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։

88-ին ազգային զարթոնք էր ու զարթոնքի կարգախոսն էր՝ «Միացում»։ Այն բնական պահանջ էր, որը ենթադրում էր հայրենիքի ու հայ ժողովրդի տարբեր հատվածների միացումը։ Կարճ ժամանակ անց այն ավելի ընդգրկուն բովանդակություն ստացավ՝ ներառելով անկախ պետականության և սփյուռքի միավորումը, ինչը դարձյալ բնական ընթացք էր։

Չի բացառվում, որ այսօր  հասարակության մի մեծ հատվածի մոտ ԿվազիԶարթոնք է, նույն՝ «Միացում» կարգախոսով, սակայն այսօր դա ենթադրում է թուրքական աշխարհի հետ միացումը։

Եթե 88-ին միացումը ենթադրում էր հայկական աշխարհի հատվածների միացում, ապա հիմա՝ թուրքական աշխարհին։

Ես հեռու եմ այն մտքից, որ սա ողջ հայ ժողովրդի գաղափարն է, բայց այդ գաղափարի կրող հատվածը փոքր չէ, և ունի իշխանություն, ինչը նրան դարձնում է մեյնսթրիմ։

Եթե այս վարկածը ճիշտ է, ապա դա իրոք բացատրում է չվիրավորվելը, ազգային արժանապատվության ստորացման հանդեպ հանդուրժողականությունը, հայկական Արցախի հանդեպ ազգային կանիբալիզմի հասնող անտարբերությունը և ընդհանրապես շատ բաներ, որ կատարվում են մեզանում։

Մյուս կողմից, եթե այս վարկածը ճիշտ է, ապա մեր անելիքն ավելի հստակ է դառնում, իսկ մեր առաջ դրվող խնդիրը՝ ավելի ձևակերպված։ Կոպիտ ասած՝ դա հայապահպանությունն է։ Հասել ենք այն վիճակին, որ մոնոէթնիկ Հայաստանում հայապահության խնդիր ենք դնում՝ հայկական ինքնագիտակցման, ինդենտիֆիկացիայի, լեզվի, մշակույթի, հավատքի։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտն է։ Չի բացառվում, որ սա հասարակության ազգային հատվածի ինքնապահպանման կոնսոլիդացիոն պրոցեսի արդյունքն է։

Վստահ եմ, մենք ունենք բավարար ազգային-առաջադիմական ռեսուրս, որով կարող ենք փոխել իրավիճակը։ Բայց դրա համար պետք է գրագետ աշխատանք, ու մենք կարող ենք ստանալ ոչ թե թուրքերին հանձնվող, այլ բանակցող պետություն, ոչ թե ստորացվող, այլ՝ արժանապատվությամբ բարդ լուծումներ փնտրող պետություն և այլն։ Թուրքական միացման ջատագով հասարակությանը մենք ոչ թե պարզունակ ազգայնականություն պետք է հակադրենք, այլ՝ ազգային-առաջադիմական բովանդակություն։

Չի բացառվում, որ այս վարկածը հեռու է ճշմարտությունից, բայց այդ դեպքում պետք են այլ վարկածներ, որոնք կբացատրեն, թե որն է մեր անարժանապատիվ վարքագծի պատճառը։ Արդյոք հնարավոր չէ՞, որ որևէ ՔՊ-ական իր ղեկավարին հարցնի՝ ինչո՞ւ գնացիր Անկարա, ուղարկեիր ում ուզում ես, բայց ինչո՞ւ առաջին դեմքով մասնակցել 5000 հայի սպանության համասեփականատիրոջ, իրեն Էնվերի գործի շարունակող հռչակածի, Բաքվի հաղթանակի շքերթի համահեղինակի երդման արարողությանը։

Ո՞վ ենք մենք։ Այս հարցը շատ կարևոր է, որովհետև հասարակության պրոթուրքական հատվածը, առանց հասկանալու, ի զորու է իրեն էլ, մեզ էլ տանելու աղետի։ Արդեն իսկ տարել է, և հիմա նրանց՝ այդ հատվածի «էլիտային», արևմտյան մայրաքաղաքներում քաջալերում են շարունակել, Բոլթոնի ասած՝ «հրաժարվել կաղապարներից»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս
Ամենադիտված