Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading 

Յուրի Նավոյան․ երեք հիմնարար խնդիրներ բացասաբար են ազդում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ընկալման և երկկողմանի հարաբերությունների վրա

Society

2023 թ․ մայիսի 26-ին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անցկացրեցին «Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների, գիտա-կրթական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի բացմանը ելույթներ ունեցան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը, Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Մասնավորապես, Յուրի Նավոյանը նշեց, որ միջազգային հարաբերությունների ոլորտում ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնի՝ հանձին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի և հայ-ռուսական հասարակական դիվանագիտության սուբյեկտի՝ ի դեմս ԴԻԱԼՈԳ կազմակերպության, միջև հարաբերությունները զարգանում են համակարգային և դինամիկ կերպով։ Գործող համաձայնագրի հիման վրա պարբերաբար տեղի է ունենում գիտական նյութերի փոխանակում և փոխադարձ տեղեկատվական աջակցություն, համատեղ միջոցառումներ են կազմակերպվում հայ-ռուսական համագործակցության, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության հարցերով։  

Հերթական համատեղ կլոր սեղանը, որը երրորդն է վերջին չորս տարվա ընթացքում, տեղի է ունենում միջազգային ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում, որը հաճախ ջնջում է ռազմավարական միությունների և գործընկերությունների վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումները։

Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար ենթարկվում են տարատեսակ փորձությունների,  ինչը հաճախ փոխադարձ ընկալման ճգնաժամի է հանգեցնում։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բազմաթիվ անգամներ ընդգծել են ռազմավարական հարաբերությունների պահպանման կարևորությունը։ Բայց ցանկացած բնույթի միջպետական կապերը զուրկ չեն խնդիրներից և հակասություններից, և հայ-ռուսական երկխոսությունը այդ հարցում բացառություն չէ, հատկապես միջազգային հարաբերությունների ներկա ճգնաժամային իրադրության պայմաններում։

ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարը ուշադրություն հրավիրեց երեք հիմնարար խնդիրների վրա, որոնք, ըստ նրա՝ բացասաբար են ազդում փոխադարձ ընկալման և երկկողմանի հարաբերությունների վրա։

  1. Միջպետական հարաբերությունների պրիմիտիվացումը։ Հաճախ հայկական և ռուսաստանյան քաղաքական և վերլուծական շրջանակները պարզունականացնում են այս կամ այն քաղաքական գործընթացները՝ հասարակությունում ստեղծելով սև և սպիտակ պատկերներ։
  2. Բացասական փոխընկալումը և ոչ բավարար չափի փոխըմբռնումը։ Միմյանցից որոշակիորեն չափազանցված սպասումների պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունները ծայրահեղ հիվանդագին են ընդունում երկու երկրների այս կամ այն քաղաքական քայլերը։
  3. Կայուն համակարգայնության բացակայությունը և քաղաքական գործընթացների անհատականացումը։ Հաճախ առանձին քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ բարձրացված են բացարձակ դիրքի և բոլոր հանրաճանաչ և ոչ հանաճանաչ հայտարարություններն ու որոշումները անհատականացվում և տարածվում են միջպետական հարաբերությունների վրա։

Ելույթ ունեցողի համոզմամբ՝ այս պայմաններում մեծ է երկու երկրների վերլուծական հաստատությունների, գիտա-կրթական հաստատությունների և հասարակական դիվանագիտության սուբյեկտների դերը հայ-ռուսական հարաբերություններում շահերի փոխադարձ օբյեկտիվ ընկալման և փոխըմբռնման համար համարժեք մեխանիզմների ձևավորմանը աջակցելու գործում։ 

Յուրի Նավոյանը նաև ընդգծեց, թե հարկ է ըմբռնել, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն միջազգային իրավունքի սուբյեկտներ են, որոնք իրենց պրագմատիկ շահերն ունեն, այլ նաև ինքնատիպ քաղաքակրթություններ՝ կրելով պատմական մեծ ժառանգություն։ Այդ ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է որակական օրակարգի և համոզիչ փոխգործակցության միջոցով հաղթահարել հիմնարար խնդիրները, որոնք խանգարում են սթափ գնահատել իրական մարտահրավերները և վտանգները։

Ապա Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովևի և իրավաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահ Սամվել Կարախանյանի  մոդերատորությամբ միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը, «Շանթ» հոռուսատաընկերության քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը, SivilNet ինտերնետ-հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը։

Ներկայացված զեկուցումները բուռն քննարկման արժանացան միջոցառման մասնակիցների կողմից, որից հետո կլոր սեղանի փակման խոսքերով հանդես եկան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Ամփոփելով կլոր սեղանի աշխատանքը, Յուրի Նավոյանը նշեց, որ հասարակությունների և պետական ապարատի մակարդակով փոխադարձ ընկալման գործոնը հաճախ որոշիչ է համարվում և կանխորոշում  երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաջողությունը կամ ձախողումը։ Հայ-ռուսական հարաբերություններում իրականության փոխադարձ ընկալման պարբերաբար առաջացող ճգնաժամի թեմայով ներկա քննարկումը, ըստ նրա՝ ընդգծեց չորս ուղղություն։

  1. Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հենվում է աշխարհաքաղաքական շահերի և միջպետական իրավա-պայմանագրային բազայի վրա։
  2. Որոշակի գործընթացների արդյունքում երկու կողմերի համար առաջանում են անհանգստացնող իրավիճակներ։
  3. Հայ-ռուսական հարաբերություններում փոխադարձ ընկալման մակարդակում ոչ միշտ են համարժեքորեն արտացոլվում եղած փաստական իրավիճակը և մյուս կողմի ինքնագնահատականը։
  4. Անհրաժեշտություն կա ուժեղացնելու հասարակական երկխոսության մեխանիզմները և կատարելագործելու միջպետական հարաբերությունների օրակարգը, որպեսզի դրանք լիարժեքորեն համապատասխանեն իրենց նշանակությանը և ավելի համոզիչ լինեն։

«Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի մասնակիցները վստահություն հայտնեցին, որ քննարկման արդյունքները և արված եզրահանգումները հետաքրքիր և կիրառելի կլինեն Հայաստանի և Ռուսաստանի գործադիր մարմինների համար։

 

  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin engines
Most Popular