Քաղաքացին ապտակել է Աշոտ Փաշինյանին. ոստիկանները նրան տարել են անհայտ ուղղությամբ. Գագիկ Ասատրյան
ԲլոգոսֆերաՀավաստի տեղեկություններ ունեմ, որ քիչ առաջ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանում` վագոնի մեջ, մի քաղաքացի ապտակել է Աշոտ Փաշինյանին։ Հաջորդ կայարանում կանգառի ժամանակ, ոստիկանները քաղաքացուն տարել են անհայտ ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:«Ականատեսները փոխանցում են, որ քաղաքացին տեսնելով աշոտին` ասել է` «արա՞, հորդ կբարևես»,-որից հետո էլ ապտակել է։
Աշոտիկը եղել է երկու աղջկա հետ», - գրել է նա:
Քիչ անց իրավապաշտպան Ռուբեն մելիքյանը գրել է:
«Խնդրում եմ ստուգել տեղեկությունը։ Եթե հաստատվի, ապա պետք է քաղաքացուն մենակ չթողնել։
ԼՐԱՑՈՒՄ. Հնարավոր է՝ տարել են Էրեբունու բաժին»։