ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
ПолитическиеՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Հարությունյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վահագն Հարությունյանին 2023 թվականի հունիսի 12-ից նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: