ՔՊ-ականները Թալինը վերածել են «հայկական Սիցիլիայի»
AnalyticalԵրեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ վերջինս ձերբակալվել է:
Ուշագրավ է, որ Թալինի ՋԸՕ աշխատակիցների մոտ ռազբորկաները, կարծես թե, ավանդույթ են: Բանն այն է, որ գործող համայնքապետ Տավրոս Սափեյանը նույնպես անցնում էր քրեական գործով և այդ գործը նույնպես վերաբերվում էր Թալինի ՋԸՕ-ում հնչած կրակոցներին: Սափեյանի անունը շոշափվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած կրակոցների գործով, որով ներգրավվել էր որպես կասկածյալ։ Բանն այն է, որ ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով մուտք էին գործել ՋՕԸ և փորձել իրենց կրտսեր որդուն՝ Տավրոս Սափեյանին նշանակել պետի տեղակալ:
Ըստ լուրերի՝ մինչ ոստիկանության ժամանելը, Սափեյանները փախել էին: Կրակել էին ՋՕԸ-ի աշխատակիցներից Սուրենի ուղղությամբ։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործ, Սափեյաններից Տավրոսը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Վերջինս ոչ միայն չհեռացավ, այլ նաև ՔՊ ցուցակով համայնքապետ ընտրվեց:
Ինչպես տեսնում ենք ՝ Թալինի վրա ՋԸՕ աշխատակիցներ չեն գալիս, իսկ համայնքին լուսավոր ապագա խոստացածները այն վերածում են հայկական Սիցիլիայի...