Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների ցանկը (լուսանկարներ)
Всемирная пресса![Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների ցանկը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/08-06-23/794f561dfda1e467f202766d576e1adc.jpg&w=780)
Նյու Յորքը առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների վարկանիշային աղյուսակում, հետեւում է IQAir միջազգային կայքի տվյալներից, որը վերահսկում է աշխարհի խոշորագույն քաղաքներում օդի որակը։
Կանադայում բռնկված հրդեհների պատճառով Նյու Յորքը շրջանցել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքային և Թել Ավիվին։ Ժամը 13:40-ի դրությամբ քաղաքում օդի որակի ինդեքսը կազմել է 185՝ «վնասակար»։
Կանադայի անտառային հրդեհները հանգեցրել են նրան, որ Նյու Յորքը, Վաշինգտոնը, դրանց շրջակայքը և որոշ հյուսիսարևելյան նահանգներ պատված են դեղնամոխրագույն մշուշով: Նյու Յորքում գրանցվել է օդի ամենավատ որակը 1960-ականներից ի վեր: Իսկ քաղաքապետ Էրիկ Ադամսը զգուշացրել է, որ իրավիճակը կշարունակի վատթարանալ։
![](disc/08-06-23/d898272bb32ce721728edede50997ef4.jpg)
![](disc/08-06-23/6a50cee7777dce756216c9edd925110b.jpg)
![](banners/armflix.jpg)