«Այաքս»-ը Սպերցյանի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»- ին
SportԱմստերդամի «Այաքս»-ը պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»-ին թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հարցով, այս մասին հայտնում է De Telegraaf-ը։
Նշվում է, որ «Այաքս»-ի ֆուտբոլային հարցերով տնօրեն Սվեն Միսլինտատը կապ է հաստատել հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։
Սպերցյանի նկատմամբ «Այաքս»-ի հետաքրքրության մասին գրել էր նաև Ռուսական Championat-ը։ Ռուսական կայքի տեղեկությունների համաձայն՝ «Այաքս»-ը Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրոյից մի փոքր ավել՝ գումարած բոնուսները։ Նշվում էր, որ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելն առաջնահերթություն է «Այաքս»-ի համար։