Հայտնի է՝ Պենտագոնը ինչ արժողությամբ օգնության փաթեթ կտրամադրի Ուկրաինային. Bloomberg
World PressՊենտագոնը Ուկրաինային 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյաների տեղեկությունների համաձայն՝ արդեն ուրբաթ օրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կհայտարարի Կիևի համար երկարաժամկետ սպառազինությունների փաթեթի մասին՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերքը:
Նշվում է, որ միջոցները կուղղվեն նաև հրթիռային կայանների և Hawk հրթիռների, ինչպես նաև երկու տեսակի առաջադեմ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների ձեռքբերմանը։
Գործակալությունը պարզաբանել է, որ Պենտագոնը որոշում է կայացրել հայտարարել ռազմական օգնության նոր փաթեթի մասին, քանի որ ռազմական վերլուծաբաններն ասում են, որ Ուկրաինայի երկար սպասված հակահարձակումն ընթացքի մեջ է։
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները պատմել էին, թե ինչից է կախված Կիևին ԱՄՆ հետագա օգնությունը։ Պաշտոնյաները նշել են, որ երկրի Զինված ուժերի աջակցությունը կախված է հակահարձակման հաջողությունից։