ԱՄՆ-ն սպառնալով՝ ստիպում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հանդիպել երրորդ երկրում. Ռիա Նովոստի
Արտաքին ՔաղաքականՎաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է իրականացնել ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն, Ռիա Նովոստիին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ապագայում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Նպատակը Միացյալ Նահանգների մուտքն է տարածաշրջան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան կսպառնա ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն տարածաշրջանում»,- պարզաբանել է նա։
«Միացյալ Նահանգները վերջին շրջանում ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում եռակողմ հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը Բաքվի խնդրանքով հետաձգվեց։
Միաժամանակ, Մոսկվան ավելի վաղ նշել էր, որ Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը լուծելու հարցում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությունը նպատակաուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,-գրում է պարբերականը։