Ռուսաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ իր միջնորդական ծառայությունները պարտադրելուց. ՌԴ ԱԳՆ
ForeignՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել, որ ԱՄՆ-ն «փորձում է պարտադրել» իր միջնորդական ծառայությունները Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ, գրում է Ռիա Նովոստին։
«Ռուսաստանն անհանգստացած է այն տվյալներից, որ ԱՄՆ-ն փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ (այդ թվում՝ սպառնալիքների միջոցով)։ Դա հարցեր է առաջացնում ամերիկացի միջնորդների ադեկվատության վերաբերյալ»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, գրում է պարբերականը։
Ավելի վաղ ինչպես հայտնել էինք, Ռիա Նովոստին գրել էր, որ «Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է Արցախում իրականացնել ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն։ Պարբերականը հղում է անում Վաշինգտոնում իր դիվանագիտական աղբյուրին։