Ինչպիսին է լինելու Գերմանիայում կայանալիք «Եվրո-2024»-ի թալիսմանը
ՍպորտԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ներկայացրել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության թալիսմանը, գրում է Sportbox-ը։
Մրցաշարի թալիսմանը արջուկն է, ում անունը կորոշվի երկրպագուների քվեարկությամբ։ ՈւԵՖԱ-ի հաղորդագրության համաձայն՝ թալիսմանը «նախագծված է՝ ոգեշնչելու ամբողջ աշխարհի երեխաներին Եվրոպայում ակտիվանալ՝ խրախուսելով նրանց սեր զարգացնել ֆուտբոլի և նրա արժեքների հանդեպ»:
«Ֆուտբոլը տալիս է անհավանական ուժ, որը նպաստում է թիմային աշխատանքին, հաստատակամությանը և առողջ, ակտիվ ապրելակերպին՝ այդ ամենի հետ միաժամանակ՝ զվարճանալով: Որպես հայր՝ ես գիտեմ, թե որքան կարևոր է զարգացնել երեխայի երևակայությունը: Մեր մրցաշարի թալիսմանի ներդրմամբ՝ մենք հույս ունենք ստեղծել զվարճալի և սրամիտ կերպար, որը երեխաներին կոգեշնչի ֆուտբոլ խաղալ»,- Եվրո-2024-ի տնօրեն Ֆիլիպ Լամի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքներում՝ 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։