Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Դա զրպարտություն է. ես չունեմ Կարեն Անդրեասյանի հետ համատեղ տնտեսական շահ. «Հրապարակ»

Political

«Հրապարակ»-ը զրուցել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ։

- Դատավորների Եվրոպական միությունը բանաձև է ընդունել, որում քննադատել է թե Ձեր՝ արդարադատության նախարար լինելը, և թե՛ Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ լինելը, ինչպես նաև, որ Դուք և Կարեն Անդրեասյանը լինելով ընկերներ, նախկինում Արդարադատության նախարար և տեղակալ, այժմ դատավորների դեմ կարգապահական վարույթներ եք հարուցում, իսկ ԲԴԽ-ն էլ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ քննում է դրանք ու դադարեցնում դատավորների լիազորությունները։ Փաստորեն եվրոպացի դատավորներն այս ամենի մեջ խնդիրներ են տեսնում։

- Ես մեկ անգամ արդեն ասել էի, որ այդ կազմակերպության անունը ավելի հնչեղ է, քան բովանդակությունը։ Այն ո՛չ թե միջազգային կազմակերպություն է, այլ ուղղակի հասարակական կազմակերպություն է, որը, բնական է, որ պետք է պաշտպանի դատավորներին և հենց դատավորների լոբինգով զբաղվի։ Նույն այդ կազմակերպությունը շատ խիստ քննադատել էր Ֆրանսիայի արդարադատության նախարարին, ես այդտեղ շատ ուրախանում եմ, որ ես ու Ֆրանսիայի նախարարը մեկ հավասար հարթակում քննարկվում և քննադատվում ենք։

- Իսկ Ֆրանսիայի արդարադատության նախարարը չարձագանքեց,  հետևություններ չարե՞ց իր հանդեպ հնչեցված քննադատությունից։

- Իմ կարծիքով՝ դրան ոչ մեկը չի արձագանքի, քանի որ ինքնին հայտարարությունը երբ որ տարածվում է, և մյուս կողմին հնարավորություն չի ընձեռնվում փաստարկներ ներկայացնել, արդեն իսկ կասկածի տակ է դրվում այդ գործընթացը։ Նաև այդտեղ բազմաթիվ տեղեկություններ սխալ էին, բայց մանրամասն չեմ ուզում անդրադառնալ։

- Այդ կազմակերպությունը, որում եվրոպացի դատավորներ են, խնդիր է տեսնում, որ Դուք նախարար եք, իսկ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է։ Կարո՞ղ ենք գոնե արձանագրել, որ ձեր իրավամտածողությունը տարբերվում է եվրոպացի դատավորների իրավամտածողությունից։

- Շահերի բախման հետ կապված կան միջազգային ստանդարտներ։ Ի՞նչն է շահերի բախում․ շահերի բախում չի կարող լինել, երբ հանրային գործառույթ ես իրականացնում, շահերի բախումը կարող է լինել, երբ մարդը անձնական շահ ունի։ Օրինակ, եթե տենդեր է հայտարարվում, և նախարարը տեսնում է, որ շահողը իր հետ փոխկապակցված ընկերություն է և համագործակցում է, դա անձնական շահ է, բայց երբ որ հանրային գործունեություն է իրականացվում, չեմ կարող ունենալ շահերի բախում, եթե չկա անձնական շահ, դա աբսուրդի ժանրից է։

- Կարեն Անդրեասյանի հետ համատեղ տնտեսական շահ ունեք, դա անձնական շահ չէ՞։

- Դա զրպարտություն է, սուտ է։ Ես չունեմ Անդրեասյանի հետ համատեղ տնտեսական շահ, և չի կարող պետական գործիչը իր գործունեության ընթացքում հանրային գործ անելուց ունենա պետական շահ։ Օրինակ՝ եթե ռեգիստրում իրավաբանական անձ եմ գրանցում Ձեզ, ես չեմ կարող այդտեղ ունենալ պետական շահ։

- Այսինքն՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունը Ձեզ ու Կարեն Անդրեասյանի կնոջը չի՞ պատկանում։

- «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունը պատկանում է ինձ և նաև պարոն Անդրեասյանի կնոջը, բայց իմ հանրային լիազորությունների շրջանակներում այդտեղ չի կարող լինել անձնական շահ։ Դա աբսուրդի ժանրից է։ Օրինակ՝ եթե ասեիք, որ ես որպես փաստաբան ներգրավված եմ մեկ գործում, և այդ դատավորին տանում եմ Բարձրագույն դատական խորհուրդ, այո, այստեղ շահերի բախում կա, այսինքն՝ կարող է ես պարտվել եմ այդ գործը, դրա համար ինչ-որ գործունեություն եմ իրականացնում, բայց բոլոր այն դատավորներին, որոնց վերաբերյալ միջնորդություն եմ ներկայացնում, ես ոչ ճանաչել եմ, ոչ ճանաչում եմ, ոչ էլ երբևէ առնչվել եմ որպես փաստաբան։ Չի կարող այդտեղ լինել շահերի բախում ։

- Գրեթե բոլոր դատավորներն ու իրավաբանները պնդում են, որ Դուք և Կարեն Անդրեասյանը հանիրավի դատավորների լիազորությունները դադարեցնում եք, համակարգից հեռացնում եք փորձառու ու բանիմաց դատավորներին։

- Ուրեմն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ է մեզ միացել, որովհետև հիմա ունենք 2 գործ, որով անցնում է 5 դատավոր, մեկը պարոն Հարությունյանն է, մյուս 4-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ այս դատավորների գործունեության արդյունքում խախտվել է մարդկանց իրավունք։ Այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ է համաձայն, որ այս դատավորները խախտում են կատարել։

- ՄԻԵԴ-ը նույն կերպ նաև Մնացական Մարտիրոսյանի մասով էր որոշել, որ խախտում է կատարել, բայց նրա նկատմամբ հարուցված վարույթը արհեստականորեն հետաձգվեց ու չքննվեց։

- Ես, որպես վարույթ հարուցող մարմին, վարույթը հարուցել եմ, և միջնորդությամբ գնացել եմ Բարձրագույն դատական խորհուրդ, այսինքն՝ գործադիրն իր ֆունկցիան իրականացրել է։

- Ձեր կողմից ներկայացվել է օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկվում է գործուն զղջման ինստիտուտ կիրառել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Ինչո՞ւ եք այսպիսի նախագիծ մշակել։

- Նախագիծը դեռ քննարկման փուլում է, և հետևյալն է, որ այժմ գործող գործուն զղջալու ինստիտուտի շրջանակներում հնարավորություն է ընձեռնված միայն ոչ մեծ և միջին հանցագործությունների հետ կապված այդ ինստիտուտը կիրառել, հիմա կարգավորումներն ավելի ընդլայնում ենք, և ծանրին ու առանձնապես ծանրին էլ հնարավորություն ունենա քննիչը, եթե տեսնի, որ համագործակցում է, զղջում է, հատուցել է, կիրառի։ Այնուհետև դատախազը հաստատում է, և այսպես ասած, եռաստիճան ֆիլտրերով այս պրոցեսը իրականացվում է։ Կարելի է ասել՝ ինչ-որ իմաստով լիբերալիզացվում է քննիչների գործիքակազմը։

- Պարոն Մինասյան, այդ փոփոխություններից հետո ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը կարող է ասել, որ զղջում է, ընդունում է մեղքը, որ ազատվի քրեական պատասխանատվությունից։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

- Օրինակ, եթե հարկային հանցագործություն է, և դա ծանրով է դասվում, եթե հատուցում է, համագործակցում է, կամ նաև հնարավոր է, այսպես ասած, ավելի խոշոր ձկների հետ կապված հնարավորություն է ստեղծվում քննչական գործիքակազմի առումով, ավելի մեծ բացահայտումներ անելու համար, ուրեմն, այո։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular