Մահացել է Սերգո Երիցյանը
ՔաղաքականԱՄՆ-ում 66 տարեկան հասակում մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։
Նա երկա տարիներ բուժվում էր ծանր հիվանդությունից։
Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։
1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար
2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական
2010 թվականին ղեկավարել է ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։