Երևանի Վարդաշեն փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել
Чрезвычайный случайՀունիսի 27-ին, ժամը 03։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում, ներսում ավտոմեքենա կա:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։