Ուիմբլդոն․ Ավանեսյանը գերվստահ հաղթանակ տարավ որակավորման փուլի 1/4 եզրափակիչում
SportՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ուիմբլդոնի որակավորման փուլի կիսաեզրափակիչ։
Որակավորման մրցաշարի 1/4 եզրափակչի փուլում աշխարհի 64-րդ ռակետ Ավանեսյանը 6:3, 6։0 հաշվով հաղթել է մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսին:
Վերջինս զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 288-րդ տեղը։
Որակավորման կիսաեզրափակիչում Ավանեսյանը կխաղա Ավստրալիայի ներկայացուցիչ Սթորմ Հանթերի հետ։
Աղբյուրը՝ Armsport.am