Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ) Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը 

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է․ Վեհափառ

Հասարակություն

Հուլիսի 3-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ խանդավառության մեջ էր․ աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ էր այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ճեմարանի նորեկ աշակերտներն աղ ու հացով դիմավորեցին Վեհափառ Հայրապետին, որից հետո, ի պատիվ Նորին Սրբության, ճեմարանի թմբկահարների խումբը հանդես եկավ թմբուկների անզուգական կատարումներով։

Ճեմարանի հանդիսությանց սրահում տոնական միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։

Միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ճեմարանի փոխկառավարիչներ Տ․ Արծրուն քահանա Միքայելյանն ու Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, այս օրերին ճեմարանում իրենց ծառայությունը բերող բարեշնորհ սարկավագները՝ տիկնանց հետ, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին՝ տիկնոջ հետ, ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին, ուսուցիչներն ու աշակերտները։

Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան անակնկալ, բայց սպասված այցի և ճեմարանի տեսչությանը, ուսուցչական կազմին և աշակերտությանը մեծ պատվի արժանացնելու համար, ապա դիմեց ներկաներին՝ իրականություն դարձնելու Նորին Սրբության տեսիլքն ու երազանքը, այն է՝ նոր թափով ու եռանդով աշխատել և Մարդասիրական ճեմարանի անունն աշխարհում գործող լավագույն դպրոցների շարքում արձանագրել տալ:

Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ նաև դպրոցի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին՝ նշելով, որ Նորին Սրբության օրհնությամբ և հայրական հոգածությամբ Մարդասիրական ճեմարանը շարունակում է բարձր պահել և առաջ տանել նախորդ սերունդներից իրեն փոխանցված ջահը՝ նոր վերելքների հասնելու և ազգին ու պետությանը կիրթ և արժանապատիվ հայորդիներ ավանդելու համար։

Տնօրենի խոսքից հետո սկսվեց միջոցառման գեղարվեստական մասը․ ճեմարանի աշակերտական երգչախումբը հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի «Նուբար, Նուբար», Կոմիտաս Վարդապետի «Նա լուս էր», «Ախչի, անունդ՝ Շուշան» երգերով (խմբավար՝ Անի Տիրացույան)։ Ուսուցիչներից և աշակերտներից բաղկացած երգչախումբը հիանալիորեն կատարեց Ռաբինդրանաթ Թագորի բենգալերեն “Anandaloke”, Կոմիտաս Վարդապետի «Կուժն առա», «Գնա, գնա», Ալեքսեյ Հեքիմյանի «Գարուն է գալիս» երգերը (խմբավար՝ Վաչագան Թադևոսյան, նվագակցող՝ Նարինե Սահակյան)։ Անի Տիրացույանի գեղեցիկ մենակատարությամբ հնչեց «Սարերի հովին մեռնեմ» երգը։

Ավագ դասարանի աշակերտներ Նարեկ Քամալյանը և Ավետիս Սարգսյանը լավագույնս կատարեցին Գուսան Հայկազունի «Շուշիի ազատագրման երգը»։ Ճեմարանի հնդիկ ուսուցչուհիներ Րայսանգ Լաման, Րիթուպարնա Մուքոպադայը և Շայոնի Չոկրոբըրթին ներկայացրեցին «Կաթակ» հնդկական դասական պարը, որին հաջորդեցին «Էջմիածին», «Թամզարա», «Իշխանանց պար» ազգագրական և «Յարխուշտա» ռազմական պարերը՝ ճեմարանականների գերազանց ու հիանալի կատարմամբ։

Ճեմարանի «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի Լիանա Փիրումյանը հակիրճ ներկայացրեց հնդկահայ գաղթօջախի կազմավորումն ու ձեռքբերումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրումից ի վեր պատմության մեջ գրանցված կարևոր դեպքերն ու իրենց նշանակալի ավանդը թողած հայտնի հայորդիների անունները՝ միաժամանակ կարևոր անդրադարձ կատարելով Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին ճեմարանի արձանագրած շրջադարձային բարեփոխումներին ու հաջողությունների ծաղկուն շրջանին։

Միջոցառման վերջում օրհնության խոսքով հանդես եկավ ազգիս Վեհափառ Հայրապետը։ Նորին Սրբությունը մեծապես շնորհակալություն հայտնեց ճեմարանի տեսուչ Հայր Սուրբին՝ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ տպավորիչ և բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար, միջոցառում, որը, ըստ Վեհափառ Հայրապետի, հանգիստ կարող էր ցուցադրվել Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող դահլիճների բեմահարթակներում և արժանանալ ներկաների բուռն ծափողջույններին։

Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց ճեմարանում սպասավորող քահանա հայրերին ու սարկավագներին, ճեմարանի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտներին լավագույնս կրթելու և դաստիարակելու գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի համար։ Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր երախտագիտությունը հայտնեց Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու վարչական խորհրդի անդամներին և հոգաբարձուներին՝ ի դեմս տիկին Սյուզան Ռուբենի և տիար Սյունիլ Սոբտիի՝ Կալկաթայում հայոց եկեղեցիների և հայկական տարբեր կառույցների խնամքը գերազանց ձևով ապահովելու և դրանց հանդեպ հոգատար ուշադրություն դարձնելու համար։

Դիմելով ճեմարանականներին՝ Վեհափառ Հայրապետը պատգամեց գերազանց սովորել և մեծ հաջողություններ գրանցել, քանի որ հայ աշակերտների հաջողությունները պիտի խնդություն բերեն ճեմարանի հիմնադիրների՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի հոգիներին, պիտի պայծառացնեն նրանց բարի անունն ու հիշատակը։

Ըստ Ամենայն Հայոց Հայրապետի, ճեմարանի յուրաքանչյուր հայորդի պարտավորություն և պատասխանատվություն ունի՝ ճեմարանի հիմնադիրների զոհողությունն արդարացնելու, որպեսզի այն իզուր և ունայն չմնա։

Վեհափառ Հայրապետը հորդորեց ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու։ Վեհափառ Հայրապետը հաստատապես նշեց, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

Վեհափառի հետ խմբանկարից հետո ներկաները մասնակցեցին տոնական ընթրիքին։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ
Ամենադիտված