Մեսսին ներկայացրել է իր անվանական բուրգերը
SportHard Rock Cafe-ն հայտարարել է իր ճաշացանկի նորույթի՝ Messi Burger-ի համաշխարհային մեկնարկի մասին՝ որպես «LIVE GREATNESS» արշավի մի մաս, որը վարում է Hard Rock International-ը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լիոնել Մեսսիի հետ համագործակցությամբ:
Այսօրվանից Մեսսիի կողմից ստեղծված այս խոհարարական գլուխգործոցն այժմ հասանելի է երկրպագուների համար, որը կարելի է պատվիրել ամբողջ աշխարհում գործող Hard Rock Cafe-ներում:
Հայտարարության մեջ նշվում է, որ, որպես Լիոնել Մեսսիի և Hard Rock International-ի շարունակական համագործակցության մաս, Hard Rock Cafe-ն հպարտ է ներկայացնել համանուն բուրգերը՝ ոգեշնչված հենց ֆուտբոլի լեգենդից և հարգանքի տուրք մատուցելով այս ուտեստի դասական բաղադրիչներին:
Hard Rock Cafe-ն աշխարհահռչակ, համաշխարհային կարգի ապրանքանիշ է, որի ներքո ամբողջ աշխարհում գործում են սրճարաններ, որոնք ամեն տարի այցելում են միլիոնավոր մարդիկ:
Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնում 1971 թվականին։ Բրենդն արագորեն ընդլայնեց իր ազդեցությունը, և իր անվան տակ սրճարաններ հայտնվեցին այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Չիկագո, Մայամի, Փարիզ, Սիդնեյ և այլն:
Hard Rock Cafe-ն աշխարհահռչակ, համաշխարհային կարգի ապրանքանիշ է, որի ներքո գործում են սրճարաններ ամբողջ աշխարհում, որոնք ամեն տարի այցելում են միլիոնավոր մարդիկ: Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնում 1971 թվականին։ Բրենդն արագորեն ընդլայնեց իր ազդեցությունը, և իր անվան տակ սրճարաններ հայտնվեցին այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Չիկագո, Մայամի, Փարիզ, Սիդնեյ և այլն: